Artsakhpress

Միջազգային

Պուտինը կոչ է արել աշնանը պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առողջապահության նախարարությանը կոչ է արել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին:

Պուտինը կոչ է արել աշնանը պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին

Պուտինը կոչ է արել աշնանը պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է tass.ru-ն։
Ռուսաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի մասին խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարը համաձայնել է համավարակի ավարտից հետո բժշկական հաստատությունների ամբողջ ծավալով վերականգնման անհրաժեշտության հետ:
«Ես ցանկանում եմ գործընկերների, նախևառաջ առողջապահության նախարար Միխայիլ Ալբերտի Մուրաշկոյի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սահմանափակումների ռեժիմներից աստիճանաբար դուրս գալով, որոնցում մենք դեռևս զգալիորեն գտնվում ենք, պետք է մտածել նաև մասնագետների հնչեցրած կարծիքների մասին, որոնց համաձայն՝ երկրորդ ալիքը  հնարավոր է աշնանը՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերին»,- նշել Է Պուտինը: ՌԴ նախագահը կոչ է արել պատրաստ լինել իրավիճակի նման զարգացմանը։
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 448 դեպք, որոնցից 3 249-ը՝ մահվան ելքով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search