Artsakhpress

Միջազգային

Դաղստանում հատուկ ծառայությունները ոչնչացրել են վեց հանցագործի ահաբեկչություն նախապատրաստելու փաստով

Դաղստանում հատուկ ծառայությունները ոչնչացրել են վեց հանցագործի, որոնք նախապատրաստում էին հարձակում:

Դաղստանում հատուկ ծառայությունները ոչնչացրել են վեց հանցագործի ահաբեկչություն նախապատրաստելու փաստով

Դաղստանում հատուկ ծառայությունները ոչնչացրել են վեց հանցագործի ահաբեկչություն նախապատրաստելու փաստով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունը:
Երկրում հակաահաբեկչական ռեժիմի շրջանակում ստացվել են տեղեկություններ, որ զինված ահաբեկիչները թաքնվում են Հոքսուվ գյուղի մերձակայքում գտնվող անտառում:
Բերման փորձի ժամանակ նրանք բացել են կրակ հրացաններից եւ կիրառել նռնակներ:
«Պատասխան կրակի միջոցով հանցագործները չեզոքացվել են»,-ասվում է վարչության հաղորդագրության մեջ:
Գործողության ժամանակ հատուկջակատայիններից մեկը ստացել է վիրավորում, խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան:
Բախման կետում հայտնաբերվել է զենք եւ զինամթերք:
«Առկա տեղեկություններով՝ ոչնչացված ահաբեկիչները կապված էին ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ եւ պլանավորում էին կատարել մի շարք ահաբեկչական բնույթի հանցագործություններ՝ հարձակում իրավապահ մարմինների եւ կրոնական գործիչների վրա, ինչպես նաեւ ձեռնարկատերերից դրամական միջոցների շորթում ահաբեկչական գործունեության ապահովման համար»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search