Artsakhpress

Քաղաքական

Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Չեխիայի Սենատի բանաձևով Հայոց ցեղասպանության դատապարտումը և համարում, որ այդ որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում։

Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ

Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի Սոնատի բանաձևը։
«Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է»,- նշված է մեկնաբանության մեջ:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search