Artsakhpress

Քաղաքական

Խաղաղության դիմաց ոչ մի տարածքային զիջում չի կարող լինել. Արարատ Միրզոյան

Խաղաղ բանակցությունների արդյունքը, արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինեն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա:

Խաղաղության դիմաց ոչ մի տարածքային զիջում չի կարող լինել. Արարատ Միրզոյան

Խաղաղության դիմաց ոչ մի տարածքային զիջում չի կարող լինել. Արարատ Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և ավելացրել, որ չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և Հայաստանի ժողովրդի համաձայնությունը:
«Կարծում եմ՝ սա այն հարցն է, որտեղ չկան տարբեր քաղաքական մոտեցումներ, ու, այս հարցում, անկախ քաղաքական հայացքներից, մենք եղել ենք միասնական: Եվ այդպես պետք է լինենք միշտ: Եվս մեկ անգամ նշեմ, որ բանակցային սեղանին քննարկվող որևէ փաստաթուղթ չկա, որը կենթադրի տարածքային ջիզում ինչ-որ անորոշ խաղաղության դիմաց: Միանշանակ է, որ խաղաղության դիմաց ոչ մի տարածքային զիջում չի կարող լինել, քանի որ մենք պատրաստ չենք խաղաղության դիմաց զիջելու տարածքներ»,- ավելացրել է Ա. Միրզոյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը համոզված է, որ հայկական կողմը այդ առումով ունի հստակ դիրքորոշում: Միաժամանակ, փաստում է, որ եթե ապագայում բանակցային սեղանին լինի որևէ փաստաթուղթ, այն չի կարող պարունակել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search