Artsakhpress

Քաղաքական

Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը հանդիպել են Ազգային ժողովի խմբակցությունների հետ

Խորհրդարանում այսօր կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հանդիպումը Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը հանդիպել են Ազգային ժողովի խմբակցությունների հետ

Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը հանդիպել են Ազգային ժողովի խմբակցությունների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը, ողջունելով ներկաներին՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ ՀՀ Խորհրդարանների հետ քաղաքական առումով Արցախի Խորհրդարանն ունի արդեն իսկ կայացած ավանդույթներ: Այդ առումով Ա. Թովմասյանը անհրաժեշտ է համարել ձեռնարկելու նոր քայլեր՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարբեր ոլորտներում:
Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցության, և նշել, որ դրա արդյունավետության աստիճանն էլ ավելի բարձրացնելու անհրաժեշտություն կա:
«Մարտահրավերների դիմակայման ուղիների ընտրության, Արցախի հիմնախնդրի լուծման հարցում մեր ձայնը լսելի դարձնելու առումով գտնում եմ, որ եվրոպական կառույցներում պետք է ընդգրկված լինեն նաև պատգամավորներ Արցախից: Այս Խորհրդարանը նախորդներից տարբերվում է փորձառու և երիտասարդ պատգամավորների հարաբերակցությամբ: Կարծում եմ, որ հենց այդ փորձառությունն ու նոր մտածողության ճիշտ համադրումը պետք է դառնա երկու խորհրդարանների աշխատելաոճը»,- ավելացրել է Ա. Թովմասյանը:
Իր հերթին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արցախում կայացած համապետական ընտրությունների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել բոլոր նախաձեռնություններում ամենասերտ համագործակցության, համատեղ աշխատանքի և միմյանց սատար կանգնելու:
«Մեր ամենօրյա ջանքերը պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ պաշտպանական հնարավորությունների ընդլայնմանը: Այս ամենին զուգահեռ՝ կան խորհրդարանական դիվանագիտություն, բանակցային գործընթաց և տարբեր դիրքորոշումներ, որտեղ տարբեր խաղացողներ ունենք, և այս դիրքորոշումների համատեքստում մենք պետք է ունենանք մեր առանձին դիրքորոշումը, որն էլ պետք է հիմնված լինի մեր ազգային իղձերի և պատկերացումների վրա»,-ասել է Ա. Արարատ Միրզոյանը:
Հանդիպմանը ՀՀ և ԱՀ ԱԺ պատգամավորները կարևորել են երկու խորհրդարանների համագործակցությունը, այս համատեքստում հանդես եկել տարբեր առաջարկներով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search