Artsakhpress

Քաղաքական

Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին. Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին. Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը

Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին. Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն՝ ընդգծելով, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի:
Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը և որակապես նոր հարաբերությունների կառուցումը:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Search