Artsakhpress

Քաղաքական

«Երախտագիտություն եմ հայտնում բոլորին համատեղ աշխատանքի համար». Նարինե Աղաբալյան

Սիրելի ուսուցիչներ և աշակերտներ, դասախոսներ և ուսանողներ, սիրելի գործընկերներ։

«Երախտագիտություն եմ հայտնում բոլորին համատեղ աշխատանքի համար». Նարինե Աղաբալյան

«Երախտագիտություն  եմ հայտնում  բոլորին   համատեղ  աշխատանքի  համար». Նարինե  Աղաբալյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սիրելի՛  ուսուցիչներ և աշակերտներ, դասախոսներ և ուսանողներ, սիրելի գործընկերներ։

Ավարտվում է 2019-2020 ուսումնական տարին։ Ավարտվում է՝ բոլորիս համար անսովոր պայմաններում։ Նոր կորանավիրուսի համավարակը որպես աննախադեպ փորձություն ծառացավ բոլորիս առջև՝ ստիպելով փնտրել ու գտնել ելք՝ ուսուցման գործընթացը չընդհատելու՝ մեր երեխաներին անուսում չթողնելու համար։ Փառք ու պատիվ մեր ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին, ուսանողներին ու դասախոսներին, որ կարողացան համատեղ ջանքերով շատ արագ անցում կատարել հեռավար ուսուցման՝ չունենալով համապատասխան փորձ և բավարար միջոցներ։ Նորից ու նորից բոլորին հայտնում եմ խորին երախտագիտությունս։

Ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր էր նաև կրթության ոլորտի պատասխանատուներիս համար։ Վստահեցնում եմ, որ նախարարության կողմից արվել է հնարավորը՝ հեռավար ուսուցման գործընթացը ուղղորդելու, ծագած խնդիրներին իրավիճակային լուծումներ տալու համար։ Զրկված լինելով արտաքին որևէ օգնությունից, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերել շուրջ 100 դպրոցների, ինչպես նաև 3 տասնյակից ավել գյուղերի, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների բազմանդամ շուրջ 300 ընտանիքների համար։ Այս հարցում մեզ աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արցախի Հանրապետության կառավարությանը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակին, «Ապագա սերունդների հիմնադրամ»-ին, «Վալլեքս բարեգործական հիմնադրամ»-ին, «Հայրենիք» հիմնադրամին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը, անհատապես՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներին՝ Հայկ և Վարդան Սարգսյաններին և բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել արցախցի երեխաներին՝ անձամբ նախաձեռնելով և նվիրելով տեխնիկական միջոցներ։ Հուսով եմ՝այդ օգնությունը լինելու է շարունակական և հասնելու է բոլոր կարիքավորներին։

Կանխատեսելով համավարակի պատճառով սպասվող զարգացումները՝ Նախարարությունը նախաձեռնել է Արցախում հեռավար ուսուցման գործընթացի ուսումնասիրություն՝ այդ նպատակով հարցում իրականացնելով ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում։

Հարցման արդյունքները հիմք են ծառայել մեզ համար՝ ստեղծված իրավիճակում ոչ դյուրին որոշումներ կայացնելու։ Դրանով էր պայմանավորված մեր որոշումը՝ հաշվառել և գնահատել հեռավար ուսուցման արդյունքները։ Չեղարկվեցին դպրոցներում ավարտական և փոխադրական քննությունները։ Փոխարենը, բոլորս միասին հանձնեցինք ամենակարևոր քննություններից մեկը՝ արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և գործելու քննությունը։ Վստահ եմ, որ նոր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որ ձեռք բերեցինք վերջին երեք ամիսներին, օգնելու են յուրաքանչյուրիս՝ մեր հետագա կյանքի ճանապարհին։
Սիրելի շրջանավարտներ,

Գիտեմ, որ երկար եք սպասել Վերջին զանգի արարողությանը, յուրահատուկ ջերմեռանդությամբ ու հույզերով նախապատրաստվել տոնելու այդ չկրկնվող օրը։ Ափսոսում եմ, որ ձեր այդ երազանքը կիսատ մնաց։ Միաժամանակ, վստահեցնում եմ, որ առջևում անսահման հորիզոնն է, աշխարհը՝ իր անսահման հնարավորություններով։

Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և տոնելու ու ուրախանալու բազում առիթներ ու հնարավորություններ ձեր կյանքում։ Եղեք նպատակասլաց, աշխատասեր ու հետևողական ՝ ձեր երազանքներին հասնելու համար։

Ձեզնից շատերը շարունակելու են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունվել՝ բուհերում ընդունելություն կատարել մեկ քննությամբ։ Դա ոմանց համար լրացուցիչ հնարավորություն է, ոմանց համար՝ նոր խնդիր։ Շատերը, այս որոշմամբ պայմանավորված, հնարավոր է՝ վերանայեն իրենց ընտրած մասնագիտությունը։ Խորհուրդս է ձեզ՝ չընկնել հեշտ արդյունքի հետևից՝ զոհաբերելով երազանքը․ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս առաջնորդվեք սրտի′ թելադրանքով, որպեսզի ապագա աշխատանքը ձեզ համար լինի ոչ թե պարզապես զբաղմունք կամ պարտավորություն, այլ՝ կոչո′ւմ։

Սիրելի′ հայրենակիցներ

Ուսումնական տարվա ավարտը համընկել է մեր երկրում իշխանափոխության հետ։ Համավարակի բարդ պայմաններում, ձեզ հետ միասին պատվով հաղթահարեցինք ևս մեկ փորձություն՝ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների կազմակերպումը, որի արդյունքում մեր երկրում ընտրվեց նոր Նախագահ և ձևավորվեց նոր խորհրդարան։ Սահմանադրությանը համապատասխան, ընթացքի մեջ է նոր կառավարության ձևավորման գործընթացը։ Դրանով պայմանավորված ավարտվում է նաև իմ՝ որպես Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնավարման ժամկետը։ Պաշտոնը թողնելուց առաջ, ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ հայրենիքին ծառայելու ինձ ընձեռած հնարավորության, վստահության և քաղաքական ու պետական գործչի իմ կայացմանը մեծապես նպաստելու համար։ Պատիվ եմ ունեցել Բակո Սահակյանի քաղաքական թիմում 11 տարի ղեկավարել Արցախի Հանրապետության կարևորագույն ոլորտներ, 2009-2017-ին աշխատելով որպես Մշակույթի և երիտասարդության հարցերի, 2017-2020-ին որպես Կրթության, գիտության և սպորտի նախարար։

Նախարարի պաշտոնը թողնելուց առաջ խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, յուրաքանչյուրին, ում հետ այս տարիներին մտահղացել ու կյանքի ենք կոչել բազում գաղափարներ, նախաձեռնել ու իրագործել տասնյակ հետաքրքիր ծրագրեր։ Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով բոլոր այս տարիներին կանգնած է եղել իմ կողքին, սատարել ու օգնել է այս պատվաբեր առաքելության մեջ։ Վստահեցնում եմ բոլորիդ՝ ծառայել եմ ու, անկախ իմ կարգավիճակից, շարունակելու եմ ծառայել Հայրենիքիս՝ Նվիրումով և Պատասխանատվությամբ։

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին և Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին, խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ՝ նոր պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։

Այս ոչ դյուրին ժամանակաշրջանում շատ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացած նոր իշխանությունների առջև։ Վստահ եմ, որ տարիների փորձը, իմաստությունը և ժողովրդի անվերապահ աջակցությունն օգնելու են Արցախի նոր ղեկավարներին՝ մեր հայրենիքի շահերը անշեղորեն պաշտպանելու, Արցախ երկիրն էլ ավելի հզորացնելու և միասնական հայրենիք կերտելու ճանապարհին։

Շնորհավորում եմ Լուսինե Ղարախանյանին, ով կստանձնի Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը։ Վստահ եմ, որ կրթության համակարգում աշխատանքի իր բազմամյա փորձն ու մարդկային որակները կնպաստեն Արցախում կրթության հիմնախնդիրների լուծմանը և ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում կիսվելու իմ փորձով ու գիտելիքներով։
Առողջություն և հաջողություն եմ մաղթում բոլորին։

Մեր երկրին՝ խաղաղություն, զորություն և նորանոր հաղթանակներ։
Սիրով՝ Նարինե Աղաբալյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search