Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը:
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է tert.am-ը:
«Երեկ Չեխիայի խորհրդարանի Սենատում ընդունված որոշումը ցույց է տալիս, որ 2017 թվականին պետությունների հարաբերություններին վնաս հասցրած խեղաթյուրված մտածելակերպը շարունակում է գործել Չեխիայի Հանրապետությունում»,-ասված է հայտարարությունում:
Արտգործնախարարությունում նշել են նաև, որ «որոշումն ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ, երբ շատ քիչ թվով սենատորներ են ներկա եղել քվեարկությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկրում նենգ մտածելակերպի առկայությունը»:
Չեխիայի խորհրդարանի Սենատը մայիսի 20-ին միաձայն ընդունել է երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանություն դատապարտող բանաձև: