Artsakhpress

Հասարակական

Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները, ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համավարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ:

Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք

Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը՝ անդրադառնալով հարցին, թե թեստերի արտադրությունից բացի, արդյոք աշխատո՞ւմ են կորոնավիրուսի դեմ դեղերի, պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ: 
«Մենք այդ ուղղությամբ չենք աշխատում, քանի որ դրանք ավելի ժամանակատար և գիտական ենթակառուցվածք պահանջող ուղղություններ են: Եվ այս պահին, ցավոք, Հայաստանում այս հնարավորությունները չունենք: Սակայն մենք ներկայացրել ենք ծրագիր՝ համավարակային իրավիճակների համար ստեղծելու գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա նաև զբաղվել այդ ուղղություններով: Այդ առաջարկն այս պահին քննարկվում է»,-ասաց Առաքելյանը:
Տնօրենի կարծիքով՝ առկա ինստիտուտների, համալսարանների, Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կառույցների կարողությունները միավորելով կարելի է ստեղծել ցանց, այդ ցանցում զարգացնել ենթակառուցվածքները, որոնք պետք կլինեն նմանատիպ հետազոտությունների համար: Այսպիսով առաջարկվում է ստեղծել ընդհանուր օգտագործման կենտրոն, որ հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ, որոնք հետագայում նաև թույլ կտան աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ: 
Ատաքելյանի գնահատմամբ՝ իրենց ինստիտիտուտը ունի բավարար մասնագիտական ներուժ դրա համար: «Կեսից ավելին երիտասարդ գիտնականներ են, որոնք վերապատրաստվել են արտասահմանյան հայտնի կենտրոններում, ունեն բազմաթիվ գիտական հրապարակումներ: Եվ խնդիրը ոչ թե մարդկային ներուժն է, այլ նյութատեխնիկական ենթակառուցվածքի առկայությունը»,-ասաց նա:
Առաջարկը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Գիտության կոմիտեին: 
Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը արդեն սկսել է տեղական արտադրության թեստերի նախատիպերի փորձարկումները: Մոտ երկու շաբաթից կորոնավիրուսը կախտորոշվի հայկական արտադրության թեստերով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search