Artsakhpress

Քաղաքական

Արայիկ Հարությունյանի հետ մեկտեղ երդվել է Արցախի ողջ ժողովուրդը. Բակո Սահակյան

ԱՀ նորընտիր նախագահը, ձեռքը դնելով 17-րդ դարի Ավետարանին և Սահմանադրությանը, երդվել է, բայց, իմ խորին համոզմամբ, նրա հետ մեկտեղ երդվել է Արցախի հանրապետության ողջ ժողովուրդը։

Արայիկ Հարությունյանի հետ մեկտեղ երդվել է Արցախի ողջ ժողովուրդը. Բակո Սահակյան

Արայիկ  Հարությունյանի  հետ  մեկտեղ  երդվել  է  Արցախի  ողջ  ժողովուրդը. Բակո  Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր՝  մայիսի  21-ին, ԱՀ  նորընտիր  նախագահ  Արայիկ  Հարությունյանի    պաշտոնի  ստանձնմանը  նվիրված     միջոցառման   ժամանակ  ասել  է  ԱՀ  երրորդ   նախագահ  Բակո  Սահակյանը՝   նշելով, որ  ժողովուրդը    երդվում է  հավատարիմ  մնալ  այն  արժեքներին, որոնք   ժառանգել  է     նախնիներից:
 
 
«Ժողովուրդը երդվում   է, որ  մարտիրոսված    հերոսների  գործը  կհասցնեն   վերջնանպատակի:  Երդվում  է, որ  անտարբերությունը  չուղեկցի      մեր  պարտականությունները  կատարելու   ժամանակ՝   լինի   դա    քաղաքացիական,    թե՛  ծառայողական:  Այդ  անտարբերությանը   կփոխարինեն   ջերմությունն  ու  ուշադրությունը:   Այսօր  մեր   ժողովրդի  անունից երդվել է   նորընտիր  նախագահը, ով   գիտի  մեր   ազգային-ազատագրական  պայքարի   գինը, որովհետև   դեռևս     երիտասարդ  տարիքում     իր  հասակակիցների  հետ  մեկտեղ    ոչ  թե  զորակոչվել է, այլ      նետվել  է      մեր  հայրենիքի    ազատագրելու, հետագայում  նաև՝  այդ    հայրենիքը   պաշտպանելու:   Այս  երկար   տարիների  ընթացքում  իմ  ծառայողական     պարտականությունները   իրականացնելու  շրջանակներում, անգամ   եթե  առիթ   չէր  լինում, ստեղծում  էի, որպեսզի  մեկ  անգամ  ևս  ասեի, որ  մեր   հավաքական     ներուժի     շնորհիվ  ունեցած  ձեռքբերումներում  մարդիկ  հատուկ  դերակատարություն  են  ունեցել,  և  այդպիսիններից  մեկն  ինձ  համար  եղել  է   նորընտիր   նախագահ  Արայիկ  Հարությունյանը: Զբաղեցնելով  ԱՀ  վարչապետի, այնուհետև   պետնախարարի     պաշտոնը՝  նա  իր   համեստ  մասնակցությամբ    նպաստել  է  մեր  ունեցած   խնդիրների   լուծմանը  և     մեր    կյանքի  առաջընթացի  ապահովմանը:    Այսօր   մեկ  անգամ   ևս    նրա  հետ  մեկտեղ   բոլորս  երդվեցինք, որ  անշեղորեն, հաստատակությամբ    շարունակելու  ենք  մեր   ծառայությամբ, խիզախությամբ, սխրագործություններով  կրկնապատկել  մինչ  այս  պահը արձանագրած  հաջողությունները»,-ավելացրել  է  Բ. Սահակյանը:
 
Խոսելով     երկրի  քաղաքական  զարգացումների   վերաբերյալ   իր    տեսակետի  մասին՝  նա   ընդգծե;լ է, որ    ոչ  մի  խոսք  չի  կարող  փոխարինել    ազատագրած  հայրենիքը   գրկելու  և    առաջ   շարժվելու  ապրելակերպին:  Նորընտիր   նախագահը  գիտակցում  է  այդ  ամենը,    և    բոլորս  այդ  գիտակցումով   շարժվելու  ենք   առաջ:
 
«Ես   այդ  խաչը   կրելու   ճանապարհին   եմ: Հաջողություն   եմ  մաղթում, և     թող   այդ   հաջողությունն  ուղեկից  լինի  նրան, որպեսզի   այդ  առաքելությունը  կատարի   պատվով  և  արժանապատվությամբ:   Որևէ    անգամ  Արցախում  մենք   զբաղված   չենք   եղել    արցախցիների   ֆիզիկական  ապահովմամբ, Աստված  մեծ  օժտել  է  հատուկ  առաքելություն   իրականացնելու  հնարավորությամբ, այն  է՝  կոչված ենք  եղել, այսօր  էլ  կանք  ու  կլինենք  հայ   ժողովրդի  արժանապատվությունը  բարձր   պահելու:  Ամենայն  բարին  եմ   մաղթում  Արայիկ  Հարությունյանին  և  բոլորիս»,-մասնավորապես  ասել է  Նախագահը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search