Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից։

ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից

ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես տեղեկանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը։
Իսկ ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ ղեկավարը պարզաբանել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն երկիրը հավատարիմ չի պայմանագրին։
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։
ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search