Artsakhpress

Քաղաքական

Նախագահի երդմամբ Արայիկ Հարությունյանը ստանձնել է ԱՀ չորրորդ նախագահի պաշտոնը

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում այսօր կայացել է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Նախագահի երդմամբ Արայիկ Հարությունյանը ստանձնել է ԱՀ չորրորդ նախագահի պաշտոնը

Նախագահի երդմամբ Արայիկ Հարությունյանը ստանձնել է ԱՀ չորրորդ նախագահի պաշտոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էին նորընտիր յոթերորդ գումարման Խորհրդարանի 33 պատգամավորները:

Իր խոսքում ԱՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ մարտի 31-ին առաջին անգամ Արցախում անց են կացվել հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրություններ: Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և մաղթել հաջողություններ՝ ի փառս մեր երկրի և մեր ժողովրդի:

«Խորապես համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ գալիք տարիները Արցախի համար դառնալու են համախմբման, ժողովրդավարական գործընթացների խորացման, երկրի սոցիալ-տնտեսական աննախադեպ զարգացման, անվտանգության տարիներ և ունենալու ենք բարեկեցիկ ապագա»,- ավելացրել է Ա. Թովմասյանը:

Նախագահի երդման համար դահլիճ է բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելիս Արայիկ Հարությունյանը երդվել է անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Այնուհետև օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել Արցախի բոլոր իշխանավորներին, որոնք իրենց ուրույն լուման են ներդրել Արցախի հայրենաշինության ասպարեզում:

Արցախի թեմի առաջնորդը վստահ է, որ նորընտիր նախագահն էլ ավելի կավելացնի գանձարանի այդ շարքը, որով Արցախը կդառնա ամուր և զորեղ:

Պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք Հայաստանից և Արցախից, հյուրեր:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search