Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի

Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին՝ գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», - ասաց նա:
Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար:
Լին Թրեյսիի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։
Նա նաև նշեց, որ բացի նշված աջակցությունից, ԱՄՆ-ն 1.2 մլն դոլար է հատկացրել համայնքային փոքր բիզնեսին դրամաշնորհների տրամադրմանը: «Դրանք կուղղվեն այն ընկերություններին, որոնք նոր կորոնավիրուսի հետևանքով ամենածանր վնասներն են կրել»,-ասաց նա:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search