Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։
Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Էլեկտրամոբիլի լուսանկարը՝ կից գրառմամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու»,- գրել է վարչապետը։
Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը կստանձնի մայիսի 21-ին երդման հանդիսավոր արարողությամբ: Մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը նույնպես հայտարարել է, որ մտադրված է անցնել էլեկտրական շարժիչով ծառայողական ավտոմեքենաների օգտագործման: Այդ անցումը կկատարվի դրամաշնորհային միջոցներով։