Artsakhpress

Միջազգային

Թրամփը ցանկանում է հունիսին անցկացնել G7-ի առերես գագաթնաժողով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հունիսին անցկացնել G7-ի առերես գագաթնաժողով, բայց կոնկրետ օր որոշված չէ:

Թրամփը ցանկանում է հունիսին անցկացնել G7-ի առերես գագաթնաժողով

Թրամփը ցանկանում է հունիսին անցկացնել G7-ի առերես գագաթնաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Քելի Մաքինենին, փոխանցում է News.am-ը-ը:
«Նախագահն իսկապես ցանկանում է Վաշինգտոնում «յոթնյակի» գագաթնաժողով անցկացնել, հենց որ երկիրը բացենք, երբ աշխարհը սկսի բացվել: Մենք կցանկանայինք անցկացնել հունիսին, բայց կոնկրետ օրվա մասին ոչ մի հայտարարություն չկա»,- ասել է նա:
Հարցին՝ գագաթնաժողովի կազմակերպման ծրագրերն ինչպե՞ս են հարաբերակցվում թռիչքների գործող սահմանափակումներին, Մաքինենին պատասխանել է, որ Թրամփն այդ միջոցառումները կչեղարկի այն բանից հետո, երբ համոզվի քաղաքացիների առողջության անվտանգության ապահովման հարցում:
«Ինչ վերաբերում է այստեղ գագաթնաժողովի անցկացմանը, ապա դա նախագահի առանձնաշնորհն է, հենց որ ԱՄՆ-ն, աշխարհը բացվեն: Սա ցույց կտա այն բանի ամրապնդվող լավատեսությունը, որ առաջնորդները կհավաքվեն միասին եւ գործերը կվարեն սովորականի պես»,- ասել է մամուլի քարտուղարը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնասիրում է Քեմփ Դեւիդի իր նստավայրում առերես ձեւաչափով G7-ի գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը: Նա չորեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել էր մոտ ժամանակում գագաթնաժողովի կազմակերպումը:
Մարտի 20-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը հայտնել էր, որ Թրամփը որոշել է համավարակի պատճառով չեղարկել Քեմփ Դեւիդում G7-ի առաջնորդների հանդիպումը, դրա փոխարեն նախատեսվում էր գագաթնաժողովն անցկացնել տեսակոնֆերանսի ռեժիմում:
ԱՄՆ նախագահների Քեմփ Դեւիդ նստավայրը տեղակայված է Վաշինգտոնից 100 կմ հյուսիս-արեւմուտք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search