Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ապրիլին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկրի արտահանման 21.9 տոկոսով կրճատման մասին կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Ճապոնիայում համավարակի պատճառով արտահանման 10 տարվա ռեկորդային անկում է գրանցվել
Միեւնույն ժամանակ, նույն ամսվա ընթացքում Ճապոնիայի ներմուծումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7.2 տոկոսով՝ հասնելով 6.132 միլիարդ իենի (գրեթե 57 միլիարդ դոլար): Այս ցուցանիշի անկումը շարունակվում է վերջին 12 ամսվա ընթացքում: