Artsakhpress

Տնտեսական

Մեկնարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները

Արցախի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների՝ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ԱՀ կառավարության 2020 թվականի մայիսի 18-ի N 372-Ա որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով մասնավոր հատվածի մի շարք ոլորտների համար նախատեսվել են աջակցության ծրագրեր` ուղղված գործատուների կողմից արդյունավետ աշխատատեղերի պահպանմանն ու փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովմանը:

Մեկնարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները

Մեկնարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների
 չեզոքացման միջոցառումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ծրագրերի շահառու համարվող բոլոր այն հարկ վճարողները, ովքեր ցանկանում են օգտվել աջակցության ծրագրերից` մինչև 2020 թվականի հունիսի  15-ը (ներառյալ) tax.nk.am կայքէջի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին պետք է ներկայացնեն դիմումներ:
Տնտեսավարող սուբյեկտները ծրագրերով նախատեսված աջակցության ենթակա ոլորտների ցանկին, աջակցության չափերին ու ստացման եղանակին կարող են ծանոթանալ այստեղ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search