Artsakhpress

Քաղաքական

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նորից հանդիպել են։

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները. «Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարևորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի և կիրառելի համագործակցության ծրագիր»:
Հիշյալ հանդիպմանը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքից մասնակցում էր Արցախի խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հյուսնունցն ասաց. ««Միասնական հայրենիք»-ը  երկրորդ ուժն է խորհրդարանում, ստացել  է 9 մանդատ։ Իրենք ցանկություն են հայտնել համագործակցելու մեր թիմի հետ։ Այսօր պատրաստվում է նախնական ծրագրային հուշագիր, որով իրականացնելու ենք համատեղ օրակարգ՝ երկրի զարգացման մեր ընդհանուր տեսլականների  իրականացման ուղղությամբ։ Միայն այդ հարցն է քննարկվել, կոալիցիայի մասին խոսք չկա, ընդամենը ծրագրերի շուրջ քննարկումներ են եղել՝ սոցիալական ոլորտ, հետագայում՝ սահմանադրական բարեփոխումներ, տնտեսական օրակարգի ու  նաև Արցախի պաշտպանության ռազմավարության վերաբերյալ հարցեր»։
Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն «Միասնական հայրենիք»-ը խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Հյուսնունցը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ։ Մենք քննարկել ենք, ու կան ընդհանուր եզրեր, համագործակցելու ենք այդ ուղղություններով ու իրականացնելու ենք մեր համատեղ ծրագրերը»։
Հետաքրքրվեցինք նաև՝ ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում մամուլի այն հրապարակումները, թե Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. «Ես  նման տեղեկություն չունեմ։ Դա նախագահի իրավասության շրջանակների մեջ է, մնացած ասեկոսեները, խոսակցությունները իմաստ չունեն, համբերենք՝ մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի։ Մայիսի 22-ից նախագահն անցնում է իր լիազորություններին, առաջիկա 20 օրվա մեջ կորոշվի կառավարության կազմը, հայտնի կդառնան գերատեսչությունների ղեկավարները։ Այդ 20 օրվա մեջ պետք է ներկայացնենք Ազգային ժողովին»։
Մեր հաջորդ դիտարկմանը, թե տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարած ուժի հիմնական ընդդիմախոսը խորհրդարանում Վիտալի Բալասանյանն ու նրա ղեկավարած «Արդարություն» կուսակցությունն են լինելու, Ռուդիկ Հյուսնունցը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Վիտալի Բալասանյանը ընդդիմադիր է, թե ոչ։ Օրը կգա՝ իրենք իրենց հայտարարություններով հանդես կգան, ու մենք  լիարժեքորեն կտեղեկանանք բոլոր վերադասավորումների մասին»։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search