Sotheby's աճուրդային տունը մայիս-հունիսին անցկացնելու է ռուսական արվեստի երկու աճուրդ. կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ դրանք անցկացվելու են առցանց։
Sotheby's-ն աճուրդում ներկայացնելու է Այվազովսկու կտավներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Մայիսի 26-ից հունիսի 2-ն անցկացվելու է «Ռուսական գեղանկարչության» աճուրդ, ներկայացված է լինելու նաև հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլյան ծոց» կտավը, որը գնահատվել է 800 հազար ֆունտ ստերլինգից մինչև 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հունիսի 9-17-ին կայանալու է «Ռուսական դեկորատիվ-կիրառական արվեստի» աճուրդ, ներկայացվելու է ավելի քան 200 լոտ։