Artsakhpress

Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո

Կորոնավիրուսի պանդեմիան լուրջ հետևանքներ է ունենում թանգարանների համար, որոնք ստիպված են եղել իրենց դռները փակել այցելուների առջև և մնացել են առանց եկամուտի:

ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո

ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Panorama.am-ը:

Փաստաթղթում նշվում է, որ կարանտինային միջոցառումների շնորհիվ ամբողջ աշխարհի թանգարանների ավելի քան 90 տոկոսը ստիպված են եղել փակել, իսկ համավարակի ավարտից հետո 13 տոկոսը չի կարող բացվել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ Օդրե Ազուլեն հիշեցրել է, որ թանգարաններն առանցքային դեր են խաղում հասարակության կայունության ապահովման գործում և կոչ է անում օգնել նրանց հաղթահարել ճգնաժամը և պահպանել իրենց փոխգործակցությունը այցելուների հետ:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թվային տեխնոլոգիան այսօր հասանելի է միայն մարդկության կեսին:
Այսպիսով, Աֆրիկայում և փոքր կղզի-պետություններում թանգարանների միայն 5 տոկոսն է կարողացել տեղադրել իրենց ցուցահանդեսները առցանց ձևաչափով: Ազուլեն կոչ է արել աշխատել մշակույթի մասսայականացման ուղղությամբ՝ «բոլորի և յուրաքանչյուրի համար, հատկապես առավել խոցելի և մեկուսացվածների համար»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

ՌԴ աջակցությամբ Արցախում նախատեսվում է կառուցել 8000 բնակելի տուն. քաղշին նախարարն անդրադարձել է ավերածություններին և դրանց վերացման աշխատանքներին

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության վերաբերյալ

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Search