Artsakhpress

Սփյուռք

Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուրի ընտանիք

Նիկոլա Ազնավուրը «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու կոչով չի դիմել, այլ հայտնել է ընտանիքի դրական դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուրի ընտանիք

Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուրի ընտանիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ազնավուր ընտանիքը կարևորում է հանրային կարծիքը և ցանկանում շեշտել, որ նման հարցի լավագույն հանգուցալուծումը կլինի հին անվանման զուգակցումը նորի հետ՝ միջազգային փորձին հետևելով:
Այս մասին նշված է «Ազնավուր» հիմնադրամի  հայտարարության մեջ:
Հայտարարությամբ նաև ընդգծվել է. «Սույն թվականի հունվարին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանի և Շառլ Ազնավուրի անվան շուրջ քննարկումների վերաբերյալ:
Արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում և մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաև Հանրային խորհրդի հրապարակած հայտարարությանը՝ հարկ ենք համարում Նիկոլա Ազնավուրի և հիմնադրամի դիրքորոշումը հայտնել հարցի շուրջ։ Ընդգծենք, որ տարեսկզբին պարոն Փաշինյանին ուղղված նամակով Նիկոլա Ազնավուրը չէր դիմել օդանավակայանի անվանափոխության առաջարկով, այլ արձագանքել էր արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությանը։

Նամակում մասնավորապես նշվում է.
«2018 թվականին, երբ հայրս հեռացավ կյանքից, մենք տեղեկացվել էինք այն մասին, որ անվանափոխությանն ուղղված մեծ արշավ է սկսվել, և «Ազնավուր» հիմնադրամն էլ բազում նամակներ էր ստանում՝ դրա հետ կապված։ Մեր ընտանիքը սգի մեջ էր, և այդ օրերին մենք որևէ կերպ չենք արձագանքել նմանօրինակ նամակներին ու հայտարարություններին։ Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ հունվարի 11-ից նույն նախաձեռնության նոր ալիք է բարձրացել. լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բուռն քննարկվում է առաջարկը ու քվեարկության դրվում՝ պարզելու հանրության վերաբերմունքն այդ հարցի շուրջ։ Ուսումնասիրելով լրատվամիջոցների հրապարակումները, քննարկումներն ու այլ հայտարարություններ հարցի շուրջ՝ մեզ համար պարզ դարձավ, որ մարդիկ շատ դրական են վերաբերվում անվանափոխությանը, բայց ունեն նաև համակրանք և մեծ կապվածություն «Զվարթնոց» անվան հետ։ Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ լավագույն տարբերակը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան»։ Աշխարհում նման ձևաչափով անվանակոչման բազում օրինակներ կան, մասնավորապես՝ Փարիզի Շառլ դը Գոլը, Շերեմետյեվոյի Պուշկին միջազգային օդանավակայանը, Հռոմ-Ֆյումիչինո «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանը, Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանը, Ռիո դե Ժանեյրոյի Անտոնիո Կառլոս Ջոբիմ/Գալեաո միջազգային օդանավակայանը, Հումբերտո Դելգադոյի անվան Լիսաբոնի օդանավակայանը, Բարսելոնայի Ժոզեֆ Թարադելլասի օդանավակայանը և այլն։ 
Տեղյակ եմ, որ անվանակոչություների համար Կառավարությանը հարկավոր է ընտանիքի անդամների և հեղինակային իրավունքները տնօրինողների համաձայնությունը։ Սույն նամակով ցանկանում եմ հայտնել մեր պատրաստակամությունն ու աջակցությունը Զվարթնոց օդանավակայանի անվանմանը Շառլ Ազնավուրի անունն ավելացնելու նախաձեռնությանը։ Մենք վստահ ենք, որ նոր անունն է՛լ ավելի մեծ միջազգային հետաքրքրություն կբերի Հայաստանին՝ օգնելով աշխարհում Հայաստանի առաջխաղացմանը», - ասված էր նամակում»»:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search