Artsakhpress

Սփյուռք

Փայլանը թուրքական ամսագրի՝ Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածի հարցը տեղափոխել է խորհրդարան

Թուրքական «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված «FETÖ-ի ճյուղերը» հոդվածում թիրախավորվել են կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդները։

Փայլանը թուրքական ամսագրի՝ Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածի հարցը տեղափոխել է խորհրդարան

Փայլանը թուրքական ամսագրի՝ Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածի հարցը տեղափոխել է խորհրդարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքիայի հունական, հրեական և հայկական համայնքները գրավոր հայտարարությամբ դատապարտել են «խոսքի ազատության» անվան տակ խտրականության այդօրինակ դրսևորումը, փոխանցում է ermenihaber-ը:
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն այս հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։
Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել Թուրքիայի փոխնախագահին․
1․ «Gerçek Hayat» ամսագրի «FETÖ»-ի վերաբերյալ հատուկ հրապարակումների շարքում մեր երկրի փոքրամասնությունները ատելության խոսքերով են թիրախավորվել․ դուք դրա մասին իմացե՞լ եք։ 
2․ Չե՞ք մտածում, որ Թուրքիայի նախագահի և իշխանամետ լրատվամիջոցների կողմից պարբերաբար օգտագործվող ատելության խոսքը կարող է կրկին ատելության հիմքով այնպիսի հանցագործությունների հանգեցնել, ինչպիսիք են Հրանտ Դինքի, կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանտորոյի սպանությունները և «Zirve» հրատարակչատան վրա կատարված հարձակումը։  
3․ Մի՞թե կառավարության բոլոր անդամները չեն մասնակցել գյուլենական համայնքի միջոցառումներին, որ ամսագիրը փոքրամասնություններին է մեղադրում դրանց մասնակցելու մեջ։
4․ Խտրականություն և անբարոյականություն չէ՞, որ այսօր Գյուլենին «հայ» եք անվանում, մինչդեռ Էրդողանի հետ քայլելիս ձեր իշխանությունը նրան  «Պատվավոր հոգևոր ուսուցիչ» էր կոչում։ 
Նշենք, որ «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված հերյուրանքներով լի վարկաբեկիչ հոդվածում շոշափվել է Պոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի անունը, ինչպես նաև Թուրքիայի հունական և հրեական համայնքների հոգևոր առաջնորդների անունները։ 
Հոդվածում պնդում է  արվում, որ Գյուլենի հայր Ռամիզը հայ է, իսկ մայրը՝ հրեա։ Օգտագործվել է այնպիսի ատելության խոսք, ինչպիսին է․ «Հայ Գյուլենից նամակ՝ հայ պատրիարքին»։ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search