Artsakhpress

Վերլուծական

«Սողացող հակամարտություն». ադրբեջանական հռետորաբանություն, Արցախի Հանրապետության ընտրություններ, անվտանգություն

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն իր տեսակով և դրսևորման ձևերով տիպաբանական առումով դասվում է «սողացող համակարտությունների» շարքին:

«Սողացող հակամարտություն». ադրբեջանական հռետորաբանություն, Արցախի Հանրապետության ընտրություններ, անվտանգություն

«Սողացող հակամարտություն». ադրբեջանական հռետորաբանություն, Արցախի Հանրապետության ընտրություններ, անվտանգություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քննության միջոցով կարելի է հստակեցնել կամ դասականացնել «սողացող հակամարտությունների» բնութագրիչները հակամարտաբանության ոլորտում:
 
«Սողացող հակամարտության» համընդունելի սահմանման համար դեռևս տերմինաբանական բավարար տեսական հիմքեր չկան, այնուամենայնիվ, մեր կողմից առանձնացվել են այն բնութագրող որոշակի հատկանիշներ.
 
  • այդպիսին կոչվելու առաջին նախապայմանը խաղաղության համաձայնագրի բացակայությունն է, ինչը դրսեւորվում է հետպատերազմյան իրադրության ոչ հստակ արտահայտմամբ:
  • բնորոշ է խաղաղության տրամաբանությունից հեռացումը, կողմերի միջեւ անտագոնիզմի խորացումը:
  • հատուկ է ռազմական ոլորտում սպառազինության մրցավազքում հետ չմնալու մշտական ձգտումը, ինչը տանում է բյուջեի բեւեռացման, պաշտպանության նպատակներով ֆինանսների արդարացված անհամաչափ բաշխման եւ արտաբյուջետային աղբյուրների ձեւավորման: (Ռենտային պետություններում, ինչպիսին Ադրբեջանն է, դա արվում է հումքային ռեսուրսների շարունակական շահագործման հաշվին, երբ ստացված եկամուտները, ձեւավորված հիմնադրամների խողովակներով, տոկոսային բաշխմամբ հատկացվում են ռազմական ծախսերը հոգալու համար):
  • տիպական է հակառակորդ պետությունների հնարավորությունների փոխգնահատումը, ինչը «ստուգվում է» լարվածության պարբերական, ոչ մասշտաբային բռնկումներով:
  • ռազմաքաղաքական կանխատեսումներում և փորձագիտական եզրակացություններում առկա է լայնածավալ պատերազմի բռնկման ռազմական սպառնալիքի մշտական գերակայության գործոնը:
  • բնորոշ է խիստ արտահայտված թիրախային գաղափարախոսական պայքարը պատերազմում:
  • բնութագրվում են հակառակորդի հյուծման պատերազմով, որի նպատակը հակամարտության երկարաժամկետ լուծման բացառումն է:  
Ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտության» դեպքում հստակեցված ընդհանուր բնութագրիչները համալրվում են լրացուցիչ խնդիրներով: Թեժ հակամարտությունից՝ «սողացող հակամարտության» վերածման փուլում խնդրահարույց է դառնում բուն կարգավորման գործընթացը, որն աստիճանաբար վերածվելով միջոցառումների համակարգի՝ ձևափոխվում է հակամարտությունների կառավարման, ըստ այդմ՝ լարվածության հերթական մակարդակները պետք է գնահատել որպես սողացող հակամարտության կառավարման ճգնաժամ (management crisis): Այս դեպքում մենք ունենք երկու օրինակ՝ (1992-1994թթ. ադրբեջանա-ղարաբաղյան լայնածավալ պատերազմից հետո), երբ «սողացող հակամարտությունը» դադարում է «սողալուց» և վերածվում ակնհայտ բախման՝ հատելով փոխադարձ սպառնալիքի գոտիները՝ 2014 թվականի օգոստոսյան դիրքային պատերազմը և 2016 թ-ի  ապրիլյան պատերազմը:  Փաստորեն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ հակամարտությունը գտնվելով փափուկ ուժի՝ դիվանագիտության կարգավորման և կառավարման տիրույթում՝ դուրս է գալիս վերահսկողությունից  և  շղթայական անկանխատեսելի զարգացումների արդյունքում ձեռք է բերում ինքնակառավարման ուղղվածություն:
Գտնվելով «սողացող հակամարտության» պայմաններում Արցախի Հանրապետությունը ձևավորել է հետեւյալ հակազդման, զսպման և կանխման գործիքները, որոնք կարելի է դասակարգել ըստ ուժեղ, թույլ կողմերի և վտանգների:
 
Ուժեղ կողմերն  են՝
  • Արցախի Հանրապետության անվտանգության փաստացի երաշխավորներն են Պաշտպանության բանակը եւ Հայաստանի Հանրապետությունը:
  • ԱՀ Պաշտպանության բանակը մշտապես պատրաստ է պաշտպանողական, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հարձակողական գործողությունների:
  • ԱՀ Պաշտպանության բանակը մշտապես հետեւում է ռազմական ոլորտի կատարելագործմանը:
  • Հերթական լարվածությունը, անգամ դիրքային սրացումները, հնարավորություն են տալիս դիրքային ճշգրտումներ կատարելու:
  • ԱՀ Պաշտպանության բանակն ունի միակողմանի հաստատված տեխնիկական տեսահսկման հնարավորություններ, ինչը տեխնիկապես գրեթե զրոյացնում է դիվերսիաների հնարավորությունը /2018 թ. հունվարին Արցախի Հանրապետությունը հանդես է եկել տեսահսկման տվյալները միջազգային դիտորդներին տրամադրելու պատրաստակամությամբ/:
Թույլ կողմեր
  • Հակամարտության որոշ փուլերում անկանխատեսելիության բարձր աստիճան
  • Կոշտ ուժի եւ փափուկ ուժի կիրառման անհամաչափություն, դիվանագիտական ոլորտում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման համար խոչընդոտներ՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում: Վերջին ամենաթարմ օրինակները 2016 թ. Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածություններն են, որոնք քաղաքական խոսույթում արդեն հազվադեպ են շոշափվում:
  • Սպառազինությունների մրցավազքի զսպմանն ու կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների քաղաքականության բացակայություն:
Վտանգներ
  • Հակամարտության սրացման հերթական մակարդակում մարդկային անդառնալի կորուստներ
  • Ադրբեջանի կողմից արմենաֆոբիայի /հայատյացության/, անհանդուրժողականության միջավայրի ձեւավորում, արտաքին թշնամու գաղափարի ամրապնդում, դեմոնիզացիա, իսկ դրանց զուգահեռ խաղաղության, խաղաղաշինական կոչերի եւ մեխանիզմների կիրառման անարդյունավետություն
  • Ժամանակ առ ժամանակ կողմերի դիրքորոշումների բեւեռացման արդյունքում «բանակցային տարածքի» բացակայության վտանգ
  • Ադրբեջանի կողմից բանակցությունները՝ որպես միակողմանի զիջումների հասնելու գործիքի ընկալում
Վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտության» կարգավորման հնարավորություն պետք է դիտարկել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը, որը կարող է հանգեցնել փոխվստահության մեխանիզմների հաստատմանը և դիրքային պատերազմում լարվածության նվազեցմանը: Հակամարտության կարգավորման ամբողջ ընթացքն ուղեկցվել է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից հակամարտող կողմերին ուղղված խաղաղաշինական կոչերին և համաշխարհային պանդեմիայով պայմանավորված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հակամարտող պետություններին ուղղված անհապաղ գլոբալ հրադադարի կոչին՝ 2020 թ-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ «ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է», իսկ հրամկազմը պետք է պատրաստ լինի «ճակատի բոլոր ուղղություններով մարտական գործողություններին»:
Ադրբեջանի գործնականում փորձված այս հայտարարությունները պայմանավորված են համաճարակի հետեւանքով նավթի գների աննախադեպ անկմամբ, ինչը սոցիալական դժգոհությունների տեղիք է տալիս: Նման պայմաններում անխուսափելի չէ հակամարտության հերթական սրացումը, որը կարող է Ադրբեջանում սոցիալական լարվածության թոթափման միջոց լինել:
Սողացող հակամարտության» պայմաններում Արցախի Հանրապետության անելիքները
2020 թվականի գարնանն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: ԱՀ նախագահի ընտրություններին հայտ ներկայացրած Արցախի նախագահի դիմադիր եւ ընդդիմադիր դաշտը ներկայացնող 14 թեկնածուների նախընտրական ծրագրերում հակամարտության պայմաններում գտնվող պետության գերխնդիրն անվտանգության ապահովումն էր եւ հակամարտության դիմակայումը: ԱՀ նորընտիր նախագահ (պետական գործիչ, նախկին վարչապետ) Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում 2020-2025 թվականներին հակամարտության կարգավորման հարցում և հատկապես «սողացող հակամարտության» պայմաններում պետական կառավարման հարցում որպես ծրագրային դրույթի 1-ին կետ նախանշվել են պաշտպանությունը եւ անվտանգությունը՝ հետեւյալ ուղղություններով՝ Պաշտպանության բանակի հզորացման շարունակականություն՝ սպառազինությունների համալրման, ինժեներական ենթակառուցվածքների զարգացման միջոցով, քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական բարելավում: Այս դեպքում անվտանգության ապահովումը ենթադրում է հակամարտության զսպում: Հատկանշական է, որ այս ամենին զուգահեռ ԱՀ եւ ՀՀ շարունակելու են արտաքին քաղաքականության ուղղությամբ վարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանն ուղղված քաղաքականություն, որը պետք է բխի Արցախի Հանրապետության հասարակության անօտարելի իրավունքներից եւ անվտանգության շահերից, ինչը ենթադրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների վերջնականացումը Ստեփանակերտում է: Առանց ապահովելու բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափը դիվանագիտական առաջընթացի եւ հաջողության որեւէ ակնկալիք չենք կարող ունենալ:
«Սողացող հակամարտության» պայմաններում գտնվող պետության՝ ԱՀ առաջնահերթությունը հակամարտության սրման կանխումն է՝ անվտանգության ամրապնդման գործիքակազմով, իսկ հակառակորդի լայնածավալ հարձակման դեպքում հակագրոհի գործիքակազմով: Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության անվտանգությունն առաջնահերթություն է նաեւ Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսանկյունից:
ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի  դասախոս,  պատմական  գիտությունների  թեկնածու, դոցենտ, Մեսրոպ  Մաշտոց  համալսարանի Կովկասագիտության կենտրոնի Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գիտաճյուղի ղեկավար Նելլի Բաղդասարյան
Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,Արցախի Հանրապետության Նախագահի օգնական Արմինե  Գրիգորյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search