Artsakhpress

Սփյուռք

Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։

Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան

Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, փոխանցում է ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չէր հաջողվել։
Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դեպքի առթիվ բերման ենթարկված անձնավորությունը իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։
Հայ պատգամավորն ընդգծել է նաև, որ ատելության մթնոլորտի պայմաններում Բաքըրքյոյում և տարբեր շրջաններում պարբերաբար եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում։ Եղել են դեպքեր, երբ ռասիստական, ազգայնամոլական բնույթի գրություններ են տեղ գտել հայկական եկեղեցիների պատերին։
Այս ամենը նկատի առնելով Կարո Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղել է հետևյալ հարցերը.
Չեք կարծո՞ւմ, որ փոքրամասնությունների կրոնական հաստատությունների հանդեպ ատելության հողի վրա իրականացվող հարձակումների վրա ազդեցություն են ունենում Թուրքիայի նախագահի կողմից գործածվող խոսքերը, ինչպես օրինակ՝ «թրի ավելցուկ» արտահայտությունն է։
Ի՞նչպիսի միջոցներ եք ձեռնարկում հաճախակի հարձակման ենթարկվող փոքրամասնություններին պատկանող կրոնական հաստատությունները պաշտպանելու համար։
Ըստ իս՝ ատելության հողի վրա իրականացվող այս հարձակումներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուղղորդվում են պետության ներսում գտնվող տեսանելի կամ անտեսանելի կենտրոնների կողմից։ Հակառակը կարո՞ղ եք պնդել։
Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։
Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search