2020 թվականին Կաննի կինոփառատոնը չի կայանալու։
Կաննի կինոփառատոնը 74 տարվա պատմության մեջ առաջին անգամ չեղարկվել է
«Առողջության համաշխարհային ճգնաժամի այս պահին մեր մտքերը COVID-19- ի զոհերի հետ են։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր պայքարում են այս հիվանդության դեմ»,- հայտարարել են միջոցառման կազմակերպիչները։
Կինեմետոգրաֆիստական ամենամյա փառատոնի կազմակերպիչներն անմիաջապես հայտարարել էին, որ փառատոնն առ-ցանց չեն անցկացնի։ Մրցույթի համար ընտրված ֆիլմերը կներկայացվեն այլ փառատոների: Դրանց թվում է Վենետիկի փառատոնը: Հունիսի սկզբին կներկայացվի ֆիլմերի ցանկը:
Կաննի փառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը։ Մարտին կազմկոմիտեն փառատոնը տեղափոխել էր հունիսի վերջ։ Բայց այդ ժամանակ նշել էին, որ այս որոշումը նախնական է։