Artsakhpress

Սփյուռք

Ռուսաստանի ԱՀԾ ղեկավարը՝ հետախույզներ Վարդանյանների մասին

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ չի կարողացել թաքցնել զարմանքը, երբ վերանայել է խորհրդային հետախույզների զույգի` Գևորգ և Գոհար Վարդանյանների անձնական և օպերատիվ գործերը:

Ռուսաստանի ԱՀԾ ղեկավարը՝ հետախույզներ Վարդանյանների մասին

Ռուսաստանի ԱՀԾ ղեկավարը՝ հետախույզներ Վարդանյանների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նա հաղորդել է Մեծ հաղթանակում ներդրում կատարած հետախույզների մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության կողմից նախապատրաստվող ֆիլմի համար:
«Երկու ամիս առաջ ես վերանայել եմ նրանց անձնական և օպերատիվ գործերը, և ակամայից, ինչպես ժամանակին Յուրի Վլադիմիրովիչ Անդրոպովը, չկարողացա պահել զարմանքիս բացականչությունը: «…» Եվ այդ ամենը կատարել է անլեգալ հետախույզների զո՞ւյգը»,- ասել է ԱՀԾ ղեկավարը:
Նրա խոսքով` հերոս հետախույզները թողել են անջնջելի հիշողություն ոչ միայն գործընկերների սրտերում, այլև հսկայական տարածքի` բազմազգ Խորհրդային Միության մի քանի սերունդների:
«Իսկ ինչպիսի ուսուցիչ են նրանք եղել ապագա անլեգալ հետախույզների համար: Նրանք երիտասարդ աշխատակիցներին փոխանցել են ոչ միայն պրոֆեսիոնալ ունակություններ, կիսվել են հետախուզական արվեստի փորձով, այլև սովորեցրել են բարություն, երախտագիտություն, հարգանք ապագա հյուրընկալող երկրի մարդկանց, նրա պատմության, ավանդույթների, մշակույթի նկատմամբ»,- ասել է Նարիշկինը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search