Artsakhpress

Սփյուռք

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում շուրջօրյա կհեռարձակվի Հայոց ցեղասպանության ոգեկոչման այլընտրանքային ծրագիրն

Հարավային Կալիֆորնիայի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանն ուղղված միջոցառումները կազմակերպող կառույցները՝ Լոս Անջելեսի Հայ Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց ցեղասպանության հանձնախումբը, հաշվի առնելով ներկայիս թագավարակի սպառնացող վտանգը, ինչպես նաև մասսայական հավաքներն արգելող տեղական և նահանգային հրահանգները, հանդես են եկել ոգեկոչման այլընտրանքային ծրագրերով։

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում շուրջօրյա կհեռարձակվի Հայոց ցեղասպանության ոգեկոչման այլընտրանքային ծրագիրն

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում շուրջօրյա կհեռարձակվի Հայոց ցեղասպանության ոգեկոչման այլընտրանքային ծրագիրն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ News.am-ի փոխանցմամբ, ամենամյա հավաքների փոխարեն, որոնց թվում էին ուխտագնացությունը Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, քայլարշավ-ցույցը Փոքր Հայաստանում, բողոք-ցույցը Լոս Անջելեսի Թուրքական հյուպատոսության առջև, այս տարի, կառույցների համատեղ ջանքերով, պատրաստվել է ոգեկոչման շուրջօրյա այլընտրանքային ծրագիր, որը կհեռարձակվի Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ից, ինչպես հայկական տեղական հեռուստաալիքներով, այնպես էլ սոցիալական կայքերով։ Ծրագիրը միտված է ոգեկոչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, որի շրջանակում, հեռուստադիտողը հնարավորություն կունենա ունկնդրելու բարձրաստիճան պաշտոնյաների,  համայնքի առաջնորդների, հոգևորականների ուղերձները, ինչպես նաև տեղեկատվական հանրային քննարկումներ՝ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման վերաբերյալ։ Կցուցադրվեն նաև վավերագրական ֆիլմեր, համայնքի ճանաչված անձանց ելույթներ և մշակութային միջոցառումներ։ Ցեղասպանության  օրերին  Միացյալ Նահանգները հանդես եկավ ցեղասպանության արհավիրքը ապրածներին, Ամերիկայի պատմության մեջ առաջին աննախադեպ մեծամասշտաբ օգնության ծրագրով։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռացել Միացյալ Նահանգների և վերջինիս ժողովրդի առատաձեռնությունն ու բարեգործությունը։ Եվ այժմ՝ 105 տարի անց, Միացյալ Նահանգների բնակչությունը առերեսվում է պարենամթերքի պակասության առջև՝ նոր կորոնվիրուսի համավարակի և լայնամասշտաբ ու մեծաքանակ գործազրկության հետևանքով։

Այս խնդիրը բարձրաձայնելու, ինչպես նաև մեր անմեղ նահատակների հիշատակը հավերժացնելու և մեզ օգնության ձեռք մեկնած Միացյալ Նահանգներին երախտագիտություն հայտնելու նպատակով, հայ համայնքային կառույցները, «Կերակրենք Ամերիկային» կազմակերպության հետ համատեղ՝ աշխատում են Ամերիկային 1,500,000 սննդամթերք մատակարարելու ուղղությամբ։  Այս վեհ նախաձեռնության շրջանակում, հայ համայնքը հնարավորություն կունենա իր երախտագիտությունը հայտնելու Միացյալ Նահանգներին՝ օրհասական պահին հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար։ Եվ այժմ,  այս կենսական պահին, որպես հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներ, մեզանից յուրաքանչյուրը իր ներդրումը կունենա՝ աջակցելու մեր բոլոր համայնքներին  և հարևաններին՝ անկախ պատկանելիությունից և ռասսայից, բոլոր նրանց, որոնց առջև ծառացել  է պարենամթերքի պակասը։ Առաջիկա օրերին, կհայտարարենք նաև մանրամասներ սպասվելիք ոգեկոչման ծրագրերի և «1.5 միլիոն կերակրենք Ամերիկային» նախաձեռնության մասին։ Չնայած ներկայիս համամարդկային մարտահրավերներին, հայ հանձնախումբը, հավատարիմ մնալով մեր նախնիների վիթխարի օրինակին, այն է ՝ հաղթահարել ցանկացած անասելի տառապանք և տանջանք, և վերածնվել ավելի հզոր քան երբևէ, շարունակելու է հավատարիմ մնալ Հայ Դատի պահանջներին՝ Հայոց Ցեղասպանության հարցի արդարացի  լուծմանը, Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչմանն ու արդար փոխհատուցմանը։  Մեր աշխատանքները շարունակական են։ Մեր հիմքերն ամուր են և միասնական։ Մենք աշխարհին  լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների մասին: Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտ ավարտվի  և մեր բոլոր համայնքները  ոտքի կանգնեն ավելի հզոր քան երբևէ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search