Artsakhpress

Վերլուծական

Հայամետ և քրդամետ թուրք բարերարը բանտարկված է Թուրքիայում

Հանրահայտ է, որ Թուրքիայի կառավարությունը զրկում է իր երկրում ապրող փոքրամասնություններին իրենց իրավունքներից, լինեն նրանք հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ կամ քրդեր:

Հայամետ և քրդամետ թուրք բարերարը բանտարկված է Թուրքիայում

Հայամետ և քրդամետ թուրք բարերարը բանտարկված է Թուրքիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այնուամենայնիվ, հասարակության ճնշող մեծամասնությունը կազմող թուրքերը Թուրքիայի իշխանությունների բռնությունների ամենամեծ զոհերն են: Տասնյակ հազարավոր անմեղ թուրքեր բանտարկված են շինծու պատրվակներով։
Նման անմարդկային վերաբերմունքի հայտնի օրինակ է թուրք գործարար, բարերար և իրավապաշտպան Օսման Քավալան, որը երկու անգամ ձերբակալվել է կեղծ մեղադրանքներով։ Անցյալ փետրվարին նա ազատ էր արձակվել բանտից (որտեղ գտնվում էր իբր կառավարությունը տապալելու համար), իսկ հետո կրկին բանտարկվեց նույն օրը՝ նախքան իր ազատ արձակվելը։
Քավալայի բանտարկությունը վերնագրերի պատճառ դարձավ ամբողջ աշխարհում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցյալ տարվա դեկտեմբերին որոշում կայացրեց, որ Թուրքիան նրան բանտարկել է առանց ողջամիտ պատճառի։ «Նրա կալանավորմամբ նպատակ ունեին պատժել նրան որպես Կառավարության քննադատի՝ ստիպելով լռել որպես հասարակական կազմակերպության գործիչ և մարդու իրավունքների պաշտպան՝ մյուսներին զրկել նման գործունեությամբ զբաղվելուց և կաթվածահար անել քաղաքացիական հասարակությունը»: Չարամիտ պատճառը, որով Քավալան ազատվեց բանտից և նույն օրը բանտարկվեց, այն էր, որպեսզի ժամանակավորապես ի կատար ածվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, այնուհետև նրան նոր մեղադրանքով բանտարկեն ու մի քանի տարով պահեն բանտում, մինչ Քավալայի փաստաբանները կվիճարկեն նոր մեղադրանքը թուրքական դատարաններում, այնուհետև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
2020 թ․ ապրիլի 9-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակեց Քարլոտա Գալի ծավալուն հոդվածը՝ «Հայտնի թուրք բարերարից մինչև քաղբանտարկյալ» վերնագրով։ Գալը գրել է․ «Քավալան դարձել է Թուրքիայի ամենանշանավոր քաղբանտարկյալը, և ինչպես ինքն է ցավով խոստովանել իր կրկնակի բանտարկությունից հետո՝ իր գործը Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության օրոք տիրող անարդարության վառ օրինակ է։ Նրա գործը ընդամենը մեկուկես միլիոն դատական ​​հետապնդումներից մեկն է, որը կատարվում է կառավարության պատժիչ գործողությունների ֆոնին 2016 թ․ հեղաշրջման փորձից հետո, բայց այն ամենաամոթալին է։ Լավագույնս հայտնի իր բարի գործերով, նրան տարբեր մեղադրանքներ է առաջադրվել լրտեսության, ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու և կառավարությունը տապալելու մեջ: Նույնիսկ փորձառու փաստաբանները, որոնք սովոր էին տասնամյակներ շարունակ Թուրքիայում անցկացվող քաղաքական դատավարություններին, նրա դեմ տարատեսակ մեղադրանքները որակել են որպես «ծիծաղելի»»:
Քավալան տնտեսագիտություն է ուսանել Միացյալ Թագավորության Մանչեստրի համալսարանում և սկսել է աշխատել իր  դոկտորականի վրա Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների դպրոցում, սակայն ընդհատել է ուսումը, երբ հայրը մահացել է 1982 թվականին։
Այնուհետև Քավալան ներգրավվել է մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա հիմնել է «Անադոլու կուլտուր» կազմակերպությունը, որն աջակցում է արվեստի ու մշակութային համագործակցությանը: Գալը հայտնել է, որ « նա աջակցում էր արվեստների  կենտրոնին Դիարբեքիրում՝ հարավ-արևելքում գտնվող ամենամեծ քրդական քաղաքում․ մշակութային հիշողության նախագծերին՝ եզդիների, քրդերի, հայերի և այլ փոքրամասնությունների համար․ և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման խրախուսման ծրագրին․․․․ Նա դարձավ երկրի առաջատար բարերարներից մեկը, հանրաճանաչ դեսպանատների և միջազգային նվիրատուների շրջանում և քաղաքացիական ու իրավապաշտպան խմբերի եռանդուն պաշտպան»։
Գալը հայտարարել է, որ Քավալան բանտարկված է, քանի որ «նա ներկայացնում է ձախակենտրոն, աշխարհիկ էլիտան, որը Թուրքիայի բևեռացված հասարակության մեջ, հակառակ նախագահին և նրա կողմնակիցներին: Նրանք կրոնական պահպանողական, իսլամիստական շրջանակներից են, որ երկար ժամանակ հեռու են պահվել իշխանությունից: «Օսմանը ներկայացնում է մեկ այլ մշակույթ», ասում է Ասենա Գյունալը, որը ղեկավարում է առաջատար «Անադոլու կուլտուր» կազմակերպությունը։ «Որևէ մեկը, որն անկաշկանդ է, կրթված, խոսում է անգլերեն, կարող է խոսել օտարերկրացիների հետ, գործունյա է հասարակության մեջ․ ինչ-որ բան նրանք համարում են վտանգավոր»։ Երբ նա բանտում 16 ամիս անցկացրեց՝ առանց իմանալու իր դեմ առաջադրված մեղադրանքները, իշխանական լրատվամիջոցները և նույնիսկ Էրդողանը նրան մեղադրում էին նողկալի կապերի մեջ, ներառյալ Սորոսի գլխավորած հրեական դավադրության մաս լինելը: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ նրա աշխատանքը հայերի և քրդերի հետ ատելի էր Թուրքիայի անվտանգության հաստատությունում առկա տարրերի համար»:
Քավալան կոչ էր անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2016 թ․ ապրիլի 24-ին նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Երևանում: Նա ասել է «Նյուս․ամ» կայքին․ «Նախ և առաջ պետք է լինի անկեղծ մտադրություն պատմությունը դիտելու, կատարվածը նայելու, արխիվները պատշաճ կերպով բացելու համար, և շատ անկեղծ երկխոսություն ունենալ հայերի հետ: Բարեբախտաբար, կան որոշ քայլեր, բայց մենք դեռևս չենք կարող դա տեսնել քաղաքական մակարդակում»:
Հայաստանում «Սիվիլնեթ» կայքին տված հարցազրույցում, Քավալան բարձր է գնահատել Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «որպես առողջ ներկուսակցական համաձայնության օրինակ, որը վերանայում է ազգային պատմության ավելի մութ էջերը»: Քավալան մասնակցել է նաև Դիարբեքիրի Սուրբ Կարապետ եկեղեցու վերաբացմանը՝ դրա վերանորոգումից հետո ։
Սակայն, չնայած իր լիբերալ և ձախակողմյան հակումներին, Քավալան խուսափում էր հայկական պահանջներից Թուրքիայից՝ հայերին վերադարձնելու իրենց պատմական հողերը: 2007 թ․ դեկտեմբերին, ես նրան մեջբերել էի իմ ՝ «Թուրքիան կարող է ավելի շատ շահել, քան հայերը՝ ճանաչելով Ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում, նշելով, որ «հնարավոր չէ այդպես հեշտությամբ մերժել փոխհատուցման հարցը»։ Քավալան պատասխանել էր ինձ էլեկտրոնային նամակով՝ ասելով․ « Չեմ կարծում, որ «հող վերադարձնելը» օրինական պահանջ է, որը կարող է լրջորեն ընդունվել: Այդ հարցի բարձրացումը կվարկաբեկի արդարության և հաշտեցման փաստարկները»։ Նա միամտորեն առաջարկեց, որ մենք պետք է «երկրի հարցը» թողնենք Աստծո ձեռքերում», հավելելով, որ ուրախ կլինի հանդիպել ինձ հետ՝ խոսելու այդ հարցի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, քաղաքակիրթ աշխարհը պետք է իր ձայնը բարձրացնի Էրդողանի բազմաթիվ անմեղ զոհերից մեկի՝ Քավալայի անհապաղ ազատ արձակման համար։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search