Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը կարծում է, որ համավարակի հաղթահարումից հետո փոփոխության է ենթարկվելու ոչ միայն աշխարհակարգը, այլև բոլորիս առօրյան ու աշխատանքի պայմանները։
Համավարակը կարող է նոր աշխարհակարգի հանգեցնել․ Շահան Գանտահարյան
- Աշխարհակարգն ու մարդկանց ամենօրյա կենսագործունեությունը լրջագույն փոփոխությունների են ենթարկվելու։
- Անգամ ամենամեծ և ուժեղ պետությունները պատրաստ չէին նոր մարտահրավերներին։ Մենք ականատեսն ենք համաշխարհայնացման միտումների փոփոխության։
- Այս օրերին լրանում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի 45-ամյակը։ Այդ պատերազմից սերտած դասերից մեկը համախմբվածությունն է։
- Հայկական համայնքն ինքնակազմակերպվելու մեծ ներու ժ ունի, իսկ այսօրվա ճգնաժամը մի կողմ թողեց ինչպես ներլիբանանյան, այնպես էլ ներհամայնքային տարաձայնությունները։
- Հայկական համայնքը հանդես է գալիս միասնական հակաճգնաժամային շտաբով։ Հայաշատ շրջաններում իրականացվում են ապահովության բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ընդհանուր առմամբ՝ վիճակը վերահսկելի է։
- Համավարակով պայմանավորված՝ ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումներն ու գործողությունները կանցնեն նաև առցանց, և կնեռառեն ոչ միայն համայնքային կառույցները։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու պահանջատիրությանն ուղղված ջանքերին համաշխարհային հնչեղություն ապահովելու համար արվելու է հնարավորը, թե տեղական, թե համահայկական առումներով։