Artsakhpress

Տնտեսական

Պարենային ապահովության հետ կապված՝ խուճապի որևէ հիմք չկա. գյուղնախարար

Արցախում Նոր կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակը հաղթահարելու և պարենային անվտանգության ու ինքնաբավության խնդրի վերաբերյալ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Պարենային ապահովության հետ կապված՝ խուճապի որևէ հիմք չկա. գյուղնախարար

Պարենային ապահովության հետ կապված՝ խուճապի որևէ հիմք չկա. գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Ժիրայր Միրզոյանն ասել է, որ սննդամթերքի ինքնաբավությունը բարձրացնելու հարցը, առողջապահական խնդիրները լուծելուն զուգահեռ, դարձել է պետական կառավարման համակարգի գերակայություններից:
«Ակնհայտ է, որ համավարակը էապես վատթարացնելու է տնտեսական ու ֆինանսական բոլոր համակարգերը, և ստիպված ենք լինելու մեր աշխատանքներում կատարել որոշակի վերանայումներ: Տևական ժամանակ լինելու է այդպես, քանի դեռ չեն վերացել համավարակը և դրա հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամերը: 2018 թ.-ին, ընդունելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, մենք ունեինք 3 ընդհանուր նպատակ, որից գլխավորը եղել է պարենային ապահովության և անվտանգության հարցը: Մեր պետական քաղաքականության համար այն դարձել է գերակայություն, և հայեցակարգից բխող գրեթե բոլոր ծրագրերը միտված են եղել ապահովելու այս խնդիրը»,- նշել է Ժ. Միրզոյանը:
Հարցը լուծելու ուղղությամբ կատարված բոլոր քայլերի հիմքում դրվել է Արցախում պարենային ինքնաբավության շեմը, և, ըստ նախարարի, բարեբախտաբար, այսօր պարենային զամբյուղում հիմնական ապրանքատեսակների գծով առկա է ինքնաբավության բարձր մակարդակ, իսկ որոշ առանցքային ապրանքատեսակների մասով, հատկապես՝ ցորենի, յուղատու և ընդեղեն մշակաբույսերի ու որոշ պտղատեսակների մասով արտադրվում է 2 և ավելի անգամ, քան սպառվում է Արցախում:
Ժ. Միրզոյանը նշել է, որ սա արդյունքն է այն կատարած աշխատանքի, որը վերջերս որդեգրվել է՝ որպես պետական քաղաքականություն: Այն բխում է նաև գյուղատնտեսության զարգացման հայեցակարգից:
«Դժբախտաբար, այսօր որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ ինչպիսին են լինելու հետկորոնավիրուսային աշխարհը, տնտեսական հարաբերությունները և վայրիվերումները: Այս պայմաններում մենք ստիպված ենք հաշվի չառնել մեր պարենային ինքնաբավության շեմը, և դա չդարձնել նշաձող: Մեր ունեցած հողային ռեսուրսները և պոտենցիալը օգտագործելու ենք ամբողջությամբ, որպեսզի արտադրենք հնարավորինս շատ: Ի դեպ, այս տարի բերքի տակ ունենք աշնանացան ցորեն և գարի՝ ավելի քան 71 հազար հեկտար, և պլանավորում ենք պետական աջակցության շնորհիվ ցանել մոտ 21 հազար հեկտար գարնանացան: Բանջարեղենի ցանքատարածքների հաշվին այս թիվը ավելանալու է, և մեր հաշվարկներով ընդհանուր դաշտավարական տարածքները գերազանցելու են 93 հազար հեկտարը: Արցախի պատմության համար սա ռեկորդային է, և, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, եթե կարողանանք զերծ մնալ բնակլիմայական աղետներից, կարծում եմ՝ մեծ հնարավորություն ենք ունենալու նույնիսկ ՀՀ արտահանելու բազմաթիվ տարբեր մշակաբույսերի բերք»,- մանրամասնել է գյուղնախարարը:
Առողջապահական համավարակը կանխելու նպատակով կիրառվող սահմանափակումների հետևանքով հանրության մեջ առաջանում են մտահոգություններ: Ի դեպ, դրան նպաստում են նաև կեղծ տեղեկատվական հոսքերը, և հանրության մեջ առաջանում է խուճապ: Այս առնչությամբ ոլորտի պատասխանատուն նշել է, որ խուճապի որևէ հիմք չկա՝ պարենային ապահովության հետ կապված: Որևէ առիթ չկա նաև չափից մեծ գնումներ կատարելու և սննդամթերք կուտակելու: Ինչ վերաբերում է շուկայում նկատելի գնաճին, նախարարը նշել է, որ այն չհիմնավորված է, քանի որ գնագոյացման գործընթացում արժեքի փոփոխություն տեղի չի ունեցել և պաշարների առումով ևս որևէ դեֆիցիտ չի եղել, հետևաբար՝ գնաճը տեղի է ունեցել խուճապի հետևանքով: Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի տնտեսական մրցակցության պաշտպանության կանոններին համապատասխան:
Ասուլիսին գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաև 5 կետից բաղկացած միջոցառումների այն ծրագրին, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկա օրերին կսկսի գործել: Այսպես՝ ջեռուցվող ջերմոցների համար անհատույց տրամադրվող գումարը 1 հա-ի հաշվարկով 2 միլիոն դրամից դարձել է 4 միլիոն դրամ, իսկ ջեռուցման համակարգ չունեցող ջերմոցային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին՝ 1 հա-ի համար 2 միլիոն դրամ:
Երկրորդ կետով նախատեսվում է բանջարեղեն և կարտոֆիլ մշակելու համար 1 հա-ի դիմաց հողօգտագործողներին անհատույց տրամադրվող պետական աջակցության չափը (համապատասխանաբար 200 հազար դրամ և 150 հազար դրամ) մեծացնել՝ դարձնելով 300 հազար դրամ՝ ծրագրի մեջ ներառելով նաև լոբու մշակությունը:
Բացի դրանից, Արցախի շրջանների բարձրադիր գոտում պտղատու այգիների հիմնադրման նպատակով ձեռքբերել և հողօգտագործողներին անհատույց տրամադրել խառը պտղատեսակի տնկիներ՝ 05.-10 հա-ի համար:
Բանջարեղենի  և միամյա մշակաբույսերի մշակության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրման համար էլ, համակարգի արժեքի 100%-ի չափով անտոկոս փոխառության փոխարեն, ծրագրից օգտվող հողօգտագործողներին համակարգի արժեքի 50%-ը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով:
Վերջին կետով՝ ոռոգման կաթիլային համակարգով բազմամյա տնկարկների մշակության համար անհատույց ֆինանսական միջոցներ (համակարգի արժեքի 70%-ի չափով) կտրամադրվեն նաև 0.5-1 հա-ի չափով հողատարածքների համար:
Մամուլի ասուլիսին Ժ. Միրզոյանը պատասխանել է նաև լրագրողների կողմից բարձրացված հարցերին:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search