Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն 20 մլրդ եվրո կհատկացնի աշխարհում COVID-19-ի դեմ պայքարի համար

Եվրամիությունը ավելի քան 20 մլրդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում գործընկեր երկրներին օգնելու համար:

ԵՄ-ն 20 մլրդ եվրո կհատկացնի աշխարհում COVID-19-ի դեմ պայքարի համար

ԵՄ-ն 20 մլրդ եվրո կհատկացնի աշխարհում COVID-19-ի դեմ պայքարի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով զարգացման նախարարների հետ տեսակոնֆերանսի արդյունքները, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է գերատեսչության Twitter-ի էջը։
ԵՄ-ի զարգացման նախարարները տեսակոնֆերանսի միջոցով ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքների քննարկման համար և աջակցություն հայտնել Team Europe փաթեթի գործարկմանը՝ համաճարակի և դրա հետևանքների դեմ պայքարում գործընկեր երկրների աջակցության համար։
«Գլոբալ համավարակը կարող է լուծվել միայն միացյալ, արագ և վճռական գործողությունների միջոցով, որոնք մենք ներկայացնում ենք այսօր»,- ընդգծել է Բորելը:
Team Europe օգնության փաթեթը կուղղվի «առավել խոցելի երկրների» աջակցությանը, մասնավորապես՝ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, ինչպես նաև Եվրամիության հարևան Արևելյան գործընկերության և Բալկանների երկրներին:
Գումարը կուղղվի մարդասիրական օգնության, առողջապահության, ջրամատակարարման և սանիտարական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքների մեղմացմանը:
Հատկացվող գումարը գոյանում է Եվրահանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ռեսուրսներից:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search