Գրիշեմը Սպիտակ տան խոսնակ է դարձել 2019 թվականի հուլիսին և այս ընթացքում երբեք չի խոսել մամուլի ասուլիսի ժամանակ:
Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը լքում է պաշտոնը. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անցած մի քանի շաբաթներին Գրիշեմը չի մասնակցել նաև Սպիտակ տան աշխատակազմի հանդիպումներին:
1lurer.am-ի փոխանցմամբ՝ Գրիշեմը վերադառնում է իր նախկին պաշտոնին. նա կլինի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը:
Գրիշեմի հեռացումը պայմանավորված է նրանով, որ Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Մարկ Մեդոուզը վերակազմավորում է իր թիմը, նշում է CNN հեռուստաալիքը:
Նա քննարկում է Սպիտակ տան խոսնակի մի քանի թեկնածություն: Դրանց թվում են Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզչության նախկին խոսնակ Քեյլի Մաքկինանին և ԱՄՆ ՊՆ խոսնակ Ալիս Ֆարահը: