Artsakhpress

Ռազմական

«Մեր հայրենիքը սա է, և մենք պետք է մնանք այստեղ»․ խոսում են Ապրիլյան պատերազմի ականատեսները

 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով:

«Մեր հայրենիքը սա է, և մենք պետք է մնանք այստեղ»․ խոսում են Ապրիլյան պատերազմի ականատեսները

«Մեր հայրենիքը սա է, և մենք պետք է մնանք այստեղ»․ խոսում են Ապրիլյան պատերազմի ականատեսները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՌազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը, հրետանու, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ, հարձակման թիրախ դարձրեց Արցախի սահմանամերձ բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը: Չնայած ապրիլի 5-ին Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, մարտական գործողությունները շարունակեց գրեթե ողջ ամսվա ընթացքում՝ ամսի 26-ին կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերը:
Արցախի բնակիչները այսօր էլ հիշում են ադրբեջանական կողմի իրագործած վայրագությունները և մնում հաստատուն հայրենիքը երբեք չլքելու, ամեն գնով պաշտպանելու իրենց դիրքորոշման մեջ:
Արցախի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Վյաչեսլավ (Սլավիկ) Գրիգորյանը, որի որդին՝ Արայիկը, զինծառայող է, պատմում է. «Ապրիլի 2-ի գիշերը Արայիկը ասում ա՝ խփում են, լսում ես, ասում եմ հա, «Գրադ» էլ ա խփում, սնարյադ (արկ՝ խմբ․) էլ ա խփում, պուշկա (հրանոթ՝ խմբ․) էլ ա խփում…»: Չնայած իր հասակին՝ Սլավիկը չի լքել գյուղը: Նա ցավով է հիշում 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի խաղաղ բնակիչների կոտորածը, որի հետևանքով հարկադրված լքել են հայրենի Մարգուշևան գյուղը (Մարաղան և Մագուշևանը հարևան գյուղեր էին՝ ԽՍՀՄ տարիներին միավորված Լենինավանի խորհտնտեսության մեջ՝ խմբ․)։
Վյասչեսլավը ոչ մի պարագայում չի պատրաստվում կրկին կորցնել իր հողը, տունը․ «Ինչի գնամ, թողնեմ, ո՞ւր գնամ: 20-25 տարի աշխատել եմ, թողել եմ էնտեղ... 20 տարի ա՝ աշխատում եմ: Ամեն ինչ ես եմ ստեղծել, թողնեմ, ու՞ր գնամ: Ավելի լավ ա՝ մի ավտոմատ տան, ես սպասեմ, մինչև տեսնեմ՝ ով ա գալիս, ես իրենց խփեմ, իրենք՝ ինձ, քան ես տեղահանվեմ»:
Վյասչեսլավ Գրիգորյանը մեծ ոգևորությամբ է պատմում այդ օրերին հայ զինվորների՝ թե՛ մարտական պատրաստվածության և թե՝ անկոտրում կամքի մասին. «Փառք Աստծու, մեր բանակը լավ ա դիմադրել... Մեր տղերքը, լավ, ամեն ինչով, պահում են, ապրեն… Արայիկը ասում ա՝ տղերքը դուխով են, թեկուզ նոր եկած զինվորներ են, էլի, 18-20 տարեկան, բայց դուխ ունեն, ասում ա՝ շատ ուժեղ: Թե՛ սպաները, թե՛ տղերքը դուխով են»: Ապրիլյան պատերազմի ընթացքում իրենք զգացել են նաև արտերկրում ապրող հայրենակիցների աջակցությունը և օգնելու մեծ պատրաստակամությունը. «Ամբողջ հայությունը ասում է՝ մենք չենք եկել Ղարաբաղը պահենք, մենք եկել ենք ամբողջ Հայաստանը պահենք»,-ավելացնում է Վյաչեսլավը:
1992թ. պատերազմից հետո հայրենիքը լքած, սակայն, ավելի ուշ ընտանիքով Թալիշում մշտական բնակության տեղափոխված Աշոտ Հայրիյանը պատմում է. «Երբ սկսեցին ռմբակոծել, դուրս եկա, ճանապարհից նայում էի, երևում էր, որ ռմբակոծում են, եկա տուն, քունս չէր տանում, ժամը 3-ն էր, թե 3:30, ասացի՝ կռիվ է սկսվելու: Գնալով կրակոցները մոտեցան, ու լուսադեմին (այստեղ մոտիկ որ պայթեց) պատուհանների ապակիների բեկորները ներս թափվեցին: Երեխան շատ վախեցավ․ փոքր է՝ 12 տարեկան տղա է, ավտոմեքենայով ուղարկեցի Ստեփանակերտ»: Աշոտը պատմում է, որ այնուհետև գնացել է Եղնիկներ՝ ծնողներին Ստեփանակերտ տեղափոխելու, որից հետո կրկին վերադարձել է Թալիշ: Նա նշում է, որ չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել հանուն խաղաղության:
Ապրիլյան պատերազմի առաջին թիրախ դարձած Արցախի Թալիշ գյուղը ամբողջությամբ ավերվել էր։ 
Հենց Թալիշում ադրբեջանական ստորաբաժանումները իրականացրեցին առաջին պատերազմական հանցագործությունները՝ խոշտանգումների, գնդակահարության, ապա նաև դիախեղման գործողություններ իրականացնելով Թալիշի 3 տարեց, անզեն բնակիչների նկատմամբ, որոնց չէին հասցրել տարհանել գյուղից:  Պատերազմի առաջին գիշերը հիշում է Թալիշի բնակչուհի Վանյան Իրինան, որին, ինչպես բոլոր արցախցիներին, քաջ ծանոթ են զինատեսակներն ու դրանց պայթյունի ձայները։ Գյուղի  ուղղությամբ արձակված  առաջին արկերի պայթյունից հասկացել էր՝ պատերազմ է:  Իրինան նշում է, որ հնարավոր չէ նկարագրել Ապրիլյանի պատերազմի ողջ սարսափը, սակայն միևնույն ժամանակ ասում է, որ այն իրենց չի վախեցրել․ 
«Մեր տունը սա է, մեր հայրենիքը սա է, և մենք պետք է մնանք այստեղ: Ոչ մի տեղ այնքան լավ չէ, ինչքան քո տանը: Բոլորը պետք է վերադառնան իրենց տները:  Մեր գյուղապետը այստեղ է, ինչպե՞ս կարող ենք չմնալ: Նա վիրավորվել էր ամսի 2-ին, եթե չվիրավորվեր, բոլոր գյուղացիներին հաստատ կհաներ, բայց հիմա նա այստեղ է, բոլորը ռիսկով մնում են․․․»,- ավելացնում է Իրինան:
Պատերազմից 4 տարի անց Թալիշը գրեթե ամբողջությամբ վերակառուցվել է։ Այնտեղ վստահորեն Թալիշի բնակիչները իրացնում են կյանքի, ապրելու իրենց անօտարելի իրավունքը, որի երաշխիքը Արցախի պաշտպանության բանակն է, ՀՀ-ը և աշխարհասփյուռ հայությունը: Ապրիլյան պատերազմը և այդ ընթացքում հակահայկական, խաղաղ բնակչության դեմ ուղղված անմարդկային գործողություններն ու քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատեցին ԼՂՀ բնակչության դիրքորոշումը. Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած առաջարկ անընդունելի  է՝ նույնիսկ Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման պարագայում:
Վանուհի Կարապետյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search