Շարունակվում է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը. հայտագրման վերջնաժամկետը հունիսի մեկն է
ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում, որպես պետական աջակցություն, շարունակվում է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրումը հողօգտագործողներին:
Շարունակվում է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը. հայտագրման վերջնաժամկետը հունիսի մեկն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ հողօգտագործողներին տրամադրվում են գարնանացան մշակաբույսերի՝ եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի, կտավատի, սիսեռի, ոլոռի, կորնգանի, առվույտի, ոսպի, սորգոյի, լոբու սերմեր:
«Ապրիլի 8-ի դրությամբ ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը ստացել է 21 հազար 300 հա-ի համար հայտ: ներկայումս 13 հազար հեկտարի սերմ արդեն տրամադրվել է: Ծրագրի շրջանակներում իրականացված ցանքսը շուրջ 5000 հա է: Յուղատու կուլտուրաների սերմերի հետ յուրաքանչյուր հա-ի դիմաց տրամադրվում են կալյումական և ֆոսֆորական հանքային պարարտանյութեր՝ 50-ական կգ: Ընթացքում եթե ստանում ենք լրացուցիչ հայտեր, դրանք ևս բավարարվում են: Հայտագրման վերջնաժամկետը նախատեսված է մինչև հունիսի 1-ը. սերմերի մեծ մասը ձեռք ենք բերում Ռուսատանի Դաշնությունից»,- մասնավորապես ասել է Վ. Ավետիսյանը: