Artsakhpress

Տնտեսական

Հայաստանն Իրանի երկրորդ ամենախոշոր արտահանման շուկան է ԵԱՏՄ-ում

2019թ․ հոկտեմբերի 27-ին Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերի միջև առևտրաշրջանառությունը 5 ամսում հասել է 1․5 մլրդ դոլարի։

Հայաստանն Իրանի երկրորդ ամենախոշոր արտահանման շուկան է ԵԱՏՄ-ում

Հայաստանն Իրանի երկրորդ ամենախոշոր արտահանման շուկան է ԵԱՏՄ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի մաքսային ծառայության (IRICA) խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին։ Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, գրում է regionmonitor-ը։
Նրա խոսքով՝ նշված առևտրաշրջանառության 67 տոկոսը կազմել է ներկրումը, իսկ 33 տոկոսը՝ Իրանից կատարված արտահանումը։ Նշված ժամանակահատվածում Իրանից արտահանվել է 1 մլն 160․000 տոննա ապրանք, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 490 մլն դոլար, ներկրվել է 999 մլն դոլար արժողությամբ 2 մլն 958․000 տոննա ապրանք։
Ընդ որում՝ Իրանից ԵԱՏՄ արտահանված ապրանքների շուրջ 50 տոկոսը կամ 248․5 մլն դոլար արժողությամբ 482․000 տոննան ուղարկվել է Ռուսաստան։ Իրանի համար երկրորդ ամենամեծ արտահանման շուկան Հայաստանն է՝ 24․6 տոկոս, երրորդը՝ Ղազախստանը՝ 16 տոկոս արտահանմամբ։
Ներմուծման ոլորտում Իրանի համար առաջատարը դարձյալ Ռուսաստանն է, որտեղից ներկրվում է ընդհանուր ներմուծվող ապրանքների 71․4 տոկոսը կամ շուրջ 2 մլն տոննա՝ 714 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Երկրորդ և երրորդ տեղերում Ղազախստանն ու Բելոռուսն են՝ համապատասխանաբար 24․9 և 2․3 տոկոս ցուցանիշով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search