Համացանցում հուզիչ տեսանյութեր են տարածվել այն մասին, թե ինչպես են նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջնագծում գտնված բուժաշխատողները մի քանի ամիս տևած անդադար աշխատանքից հետո վերադառնում ընտանիքներ:
Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ. Daily Mail-ը հուզիչ տեսանյութեր է հրապարակել
Նշվում է, որ երկրի ամենատարբեր նահանգներից Ուհան քաղաք ժամանած բժիշկները կարողացել են աստիճանաբար վերադառնալ իրենց տները չորեքշաբթի համաճարակի վերջանական ավարտն ազդարարող սահմանափակումների ավարտի մասին հայտարարությունից հետո։
Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են կարոտած ամուսինները ծաղկեփնջերով սպասում իրենց կանանց, իսկ երեխաները՝ ծնողներին տեսնելուն պես նետվում նրանց գիրկը։
Չինաստանում, պաշտոնական տեղեկություններով, հաստատվել է կորոնավիրուսով վարկման 81 708 դեպք, որից 3331-ը՝ մահվան ելքով։