Լեհաստանի Սեյմը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին հավանություն է տվել «Օրենք և արդարություն» իշխող կուսակցության՝ նախագահական ընտրությունները նախապես հաստատված ժամկետում՝ մայիսի տասին, անցկացնելու վերաբերյալ առաջարկին:
Լեհաստանի Սեյմը հավանություն է տվել նախագահական ընտրությունները փոստով անցկացնելու օրինագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրենսդիրների մեծամասնությունը հավանություն է տվել քաղաքացիների քվեարկությունը փոստով անցկացնելու մասին օրինագծին:
Այժմ փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարանի վերին պալատ՝ Սենատ, որտեղ մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, որն էլ, իր հերթին, կոչ է անում հետաձգել ընտրությունները, հայտնում է Tert.am-ը:
Քաղաքացիական կոալիցիայի ներկայացուցիչ Բորիս Բուդկան հայտարարել է, որ փոստը չի կարող ճիշտ ժամանակին քվեաթերթիկները հասցնել բոլոր 30 մլն ընտրողներին, քանի որ փոստային ծառայության աշխատակիցների մի մասը հիվանդ է:
Նշվում է, որ ընտրությունների հետաձգման կողմնակիցներից մեկը՝ փոխվարչապետ Յարոսլավ Գովինը, մի քանի ժամ առաջ հրաժարական է տվել: Գովինն առաջարկում էր կորոնավիրուսի պատճառով երկու տարով հետաձգել ընտրությունները, սահմանադրական փոփոխություններ անել, ինչպես նաև գործող նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգել այն պայմանով, որ նա որպես թեկնածու չի այլևս առաջադրվի:
Երկրի գործող ղեկավար Անջեյ Դուդան առաջադրվել է իշխող կուսակցության կողմից և սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ամենանախընտրելի թեկնածուն է: Դուդան Լեհաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2015թ. իվեր: