Artsakhpress

Սփյուռք

Օդեսայի հայ համայնքը ձեռք է բերել վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ մի շարք պարագաներ

Օդեսայի հայ համայնքի անդամները կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ինքնամեկուսացել են, մոբիլիզացրել են իրենց բոլոր ուժերը և ձեռք են բերել պաշտպանիչ մի շարք պարագաներ՝ դիմակներ, ախտահանող միջոցներ, ձեռնոցներ և այլն:

Օդեսայի հայ համայնքը ձեռք է բերել վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ մի շարք պարագաներ

Օդեսայի հայ համայնքը ձեռք է բերել վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ մի շարք պարագաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արտաքին աշխարհի, միմյանց հետ կապը չկորցնելու նպատակով համայնքի անդամները հաղորդակցվում են օնլայն հարթակում:
 
Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Օդեսայի հայ համայնքի նախագահ, ODREX բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ:
 
Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է համայնքի ստեղծման 31-րդ տարեդարձը: «Համայնքը ամուր, կայացած կազմակերպություն է, որի անդամները շատ ակտիվ են: Բնականաբար, կան որոշ հարցեր, բայց դրանք ժամանակի ընթացում լուծվում են: Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա պետք է շեշտել, որ դրա տարածմանը մենք արձագանքեցինք՝ մոբիլիզացնելով մեր բոլոր ուժերը: Հավաքեցինք որոշ գումար և ձեռք բերեցինք պաշտպանիչ միջոցներ, որոնց պակաս համայնքի պահեստում չկա: Ունենք նաև պարենամթերքի տոպրակներ»,-պատմեց Հարությունյանը:
 
Համայնքի նախագահի խոսքով՝ կոչ են անում բոլորին մնալ տանը, դուրս չգալ և կարիքի դեպքում դիմել իրենց: Դիմել են ոչ միայն հայ համայնքին, այլև օդեսացիներին, որոնք համայնքի շրջակայքում են ապրում և օգտվում են առաջարկած օգնությունից: Շատերին հեռախոսահամար են թողել: Ադմինիստրատորը հավաքում է մարդկանց տվյալները, հասկանում, թե ում ինչ է հարկավոր, և կամավորների միջոցով անհրաժեշտ պարագաները հասցվում են հասցեատերերին: Մարդիկ չեն չարաշահում համայնքի ղեկավարության առաջարկը:
 
Հարությունյանը շեշտեց, որ իրավիճակները տաբեր են: Մի քանի օր առաջ իրենց է դիմել ՀՀ քաղաքացի, որը մինչ սահմանների փակվելն աշխատել է Օդեսայում և չի հասցրել ժամանակին վերադառնալ Հայաստան: Աջակցություն ստանալու նպատակով ՀՀ քաղաքացին դիմել է Օդեսայի հայ համայնքին: Նրան օգնել են:
 
Պատասխանելով հարցին համայնքում վարակվածներ կա՞ն, թե՞ ոչ՝ համայնքի նախագահն ասաց, որ Օդեսայում հիվանդներ կան, բայց հայեր՝ ոչ: «Որքան էլ պահպանենք անվտանգության կանոնները, հնարավոր է՝ վիրուսը մեզ էլ չշրջանցի, քանի որ այն ազգություն չի ճանաչում: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Ուկրաինայում այն դժվար է հաղթահարվում. բժշկության ոլորտում շատ բանի պակաս կա»,-խոստովանեց նա:
 
Անդրադառնալով կարանտինի շրջանում համայնքի անդամների զբաղվածությանը՝ Հարությունյանը նշեց, որ Օդեսայի կիրակնօրյա դպրոցն սկսել է աշխատել օնլայն հարթակում: Դասերին մասնացում են նաև մեծահասակները, ինչպես նաև երեխաներ Կիևից: «Աշակերտները չեն մոռանա այն, ինչ սովորել են, ուսումնական գործընթացն էլ առաջ կգնա: Մանկապարտեզը նույնպես օնլայն է աշխատում: Օդեսայում հայկական երգի խմբակ կա, որի ուսուցչուհին փոքր-ինչ վատառողջ է, բայց արդեն ապաքինվում է և կարող է շարունակել դասերը վիրտուալ տիրույթում: Փորձում ենք վիրտուալ հարթակում չկորցել կապը, որպեսզի երբ անցնեն այս դժվար ժամանակները, հեշտությամբ վերադառնանք բնականոն կյանքին»,-եզրափակեց Տիգրան Հարությունյանը:
 
Օդեսայում բնակվող հայերի մեծ մասն Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանցից շատերն Ուկրաինա են եկել 1988 թվականի երկրաշարժից ու Սումգայիթյան կոտորածներից հետո: Համայնքի ներկայացուցիչներն աշխատում են և մեծ հաջողություններ գրանցում ամենատարբեր բնագավառներում:
 
Օդեսայում գործում է հայկական մակնապարտեզ և դպրոց, որտեղ անցկացվում են հայերեն և ռուսերեն դասեր: 1995-ին կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, իսկ 2008-ին` Հայկական մշակութային կենտրոնը:
 
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
 
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search