Ունենք 146 թոքաբորբի դեպք, որից 35-ի վիճակը ծանր է, մեծ մասը թթվածնի կարիք ունի, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկուցվածների թիվը 1500 է, իսկ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման մեջ են գտնվում 5000 անձ:
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 146-ը թոքաբորբ ունեն, 35-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ ծայրահեղ ծանր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է tert.am-ը:
Նա նշեց, որ վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: Արսեն Թորոսյանը ներկայացրեց վերջին օրերի վարակման դեպքերի դինամիկան և նշեց, որ տեմպը կոտրելու բոլորի ջանքերը պետք է կրկնապատկվեն, եռապատկվեն: Նա նշեց, որ այսօր ութ օրը մեկ կրկնապատկման դինամիկա կա։
«Մենք այս պահին ունենք 1400 հատուկ մահաճակալային ֆոնդ առանձնացված՝ միայն կրոնավիրուսային հվիանդների համար, որոնց կեսն է զբաղեցված»,-ասաց նա և նշեց, որ այն հիվանդները, որոնք գանգատներ չունեն, հյուրանոցներում են:
Անդրադառնալով դիմակներին՝ նա ասաց, որ դրանք հատկապես անհրաժեշտ են հիմնականում բուժաշխատողների համար, կամ նրանց, որոնք վարակակիր են: Նախարարը նշեց, որ դիմակները օգնում են ձեռքը շուրթերին, քթին չմոտեցնելուն, և լվանալով ձեռքերը՝ մարդիկ կանխարգելում են վարակի տարածումը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է խորհուրդ տալ կրել նաև տնային պայմաններում պատրաստգցած դիմակներ և կտորե դիմակներ՝ պայմանով, որ դրանք կթարմացվեն, կլացվեն»,-ասաց նա: