Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ-ում վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 699 վարորդ:
Վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 699 վարորդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ոստիկանությունից՝ հայտնելով, որ 355 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել սահմանված արագությունը գերազանցելու համար, 22-ը՝ առանց վարորդական իրավունքի, 13-ը՝ անսթափ վիճակում գտնվելու, իսկ մնացածը՝ այլ կարգի խախտումներ կատարելու համար։