Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման աշխարհում առաջին դեպքը

Նյու Յորքի Բրոնքս թաղամասի կենդանաբանական այգում Նադիա անունով 4-ամյա էգ վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման աշխարհում առաջին դեպքը

ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման աշխարհում առաջին դեպքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Այս մասին ասված է Բրոնքսի կենդանաբանական այգու վայրի բնության պահպանության միության (WCS) կողմից կիրակի հրապարակված հայտարարությունում։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին հայտնի դեպքն է, երբ վագրը վարակվում է նոր տեսակի կորոնավիրուսով: 

«Չորս տարեկան էգ մալայական վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրա, նրա քրոջ՝ Ազուլի, երկու ամուրյան վագրերի և երեք աֆրիկյան առյուծների մոտ չոր հազ է նկատվում, լիահույս ենք, որ նրանք բոլորը կկազդուրվեն»,- ասված է հաղորդագրությունում, որտեղ ընդգծում են, որ Նադիայից կորոնավիրուսի թեստ են վերցրել նախազգուշական նկատառումներից ելնելով, մինչդեռ մյուս կենդանիները չեն թեստավորվել:

Կենդանաբանական այգում վստահեցրել են, որ չնայած ախորժակի նվազմանը, հիշյալ կենդանիների վիճակը բավարար է, նրանք գտնվում են անասնաբույժների հսկողության տակ:

«Հայտնի չէ, թե ինչպես է այս հիվանդությունը զարգանալու մեծ կատվազգիների մոտ, քանի որ տարբեր տեսակներ կարող են տարբեր կերպ արձագանքել նոր վարակներին, բայց մենք կշարունակենք ուշադիր հետևել նրանց և լիարժեք ապաքինում ակնկալել»,- ասված է հաղորդագրությունում։

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայության ազգային լաբորատորիան նույնպես հաստատել է վագրերի մոտ կորոնավիրուսի առկայությունը։  Լաբորատորիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ կենդանիները, հավանաբար, վարակվել են կենդանաբանական այգու աշխատակցից։

Բրոնքսի կենդանաբանական այգին այցելուների համար փակ էր մարտի 16-ից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search