Artsakhpress

Միջազգային

COVID-19. Աշխարհում 52 հազ. 899 նոր դեպքերից 16 հազ. 563-ն արձանագրվել է ԱՄՆ-ում

Աշխարհում վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 52 հազ. 899 նոր դեպքերից 16 հազ. 563-ը գրանցվել է ԱՄՆ-ում. եթե ամբողջ աշխարհում վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը, ապրիլի 5-ի Երևանի ժամանակով ժամը 22։05-ի դրությամբ կազմել է 1 մլն 254 հազ. 352, ապա ԱՄՆ-ում՝ 327 հազ. 920։

COVID-19. Աշխարհում 52 հազ. 899 նոր դեպքերից 16 հազ. 563-ն արձանագրվել է ԱՄՆ-ում

COVID-19. Աշխարհում 52 հազ. 899 նոր դեպքերից 16 հազ. 563-ն արձանագրվել է ԱՄՆ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Այս երկրում գրանցվել է վերջին օրվա մահերի ամենամեծ թիվը՝ 874 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 հազ. 326։ ՄՄՆ-ում առողջացել է 259 հազ. 544 մարդ, ծանր հիվանդները 45 հազ. 382-ն են։
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130 հազ. 759-ի, վարակվելու նոր դեպքերինը՝ 4 հազ. 591-ի։ Այս երկրում COVID-19-ից մահացել է 12 հազ. 418 մարդ, որոնցից 471-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։
Իտալիայում գրանցվել է այդ հիվանդությունից մահվան ամենամեծ թիվը՝ 15 հազ. 887, որոնցից 525-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։ Այս երկրում նոր կորոնավիրուսով վարակվել է 128 հազ. 948 մարդ, որոնցից 4 հազ. 316-ը՝ նոր վարակվածներն են։
Վարակվածների թվով 4-րդ և 5-րդ տեղում են Գերմանիան և Ֆրանսիան, համապատասխանաբար, 98 հազար 772 և 89 հազ. 953 մարդ, որոնց հետևում են նոր կորոնավիրուսի համավարակի առաջին օջախ Չինաստանը՝ 81 հազ. 669 մարդ, և Իրանը՝ 58 հազ 226 մարդ։ Մեծ Բրիտանիայում հաստատված վարակակիրների թիվը հասել է 47 հազ. 806-ի (արձանագրվել է նոր մահվան դեպքերի երկրորդ ամենամեծ ցուցանիշը՝ 621, ընդհանուրը՝ 4 հազ. 934), իսկ Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 27 հազ. 69-ի, այստեղ մահացել է 574 մարդ։
Հայաստանի հարևան մյուս երկրներից Վրաստանում վարակակիր է 174 մարդ, այստեղ հաստատվել է 12 նոր դեպք, մահացել է 2 մարդ, Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, վարակվել է 584 մադր, նոր դեպքերը 63-ն են , մահացել է 7 մարդ։
Ռուսաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 5 հազ. 389 դեպք, որից 658-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում, մահացել է 45 մարդ։  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search