Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 574-ի, կա 27 069 ախտահարված

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 3135 նոր դեպք, մահացել է 73 մարդ:

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 574-ի, կա 27 069 ախտահարված

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 574-ի, կա 27 069 ախտահարված

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 27 069-ի, զոհերի ընդհանուր թիվը 574 է, առողջացած և հիվանդանոցներից դուրս գրված անձինք 1042-ն են:

Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով Թուրքիայի առողջապահության նախարարությանը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 20 065 թեստ, երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է 181 445-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 274 325 դեպք, 69 474-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 837 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search