Artsakhpress

Միջազգային

Մումիայի տակ հայտնաբերվել են մահացածների աստվածուհի Ամենթեթի պատկերները

3000-ամյա եգիպտական մումիայի դագաղում հայտնաբերվել են պատկերներ, երբ մումիան վեր էր բարձրացվել առաջին անգամ հարյուր տարվա ընթացքում։

Մումիայի տակ հայտնաբերվել են մահացածների աստվածուհի Ամենթեթի պատկերները

Մումիայի տակ հայտնաբերվել են մահացածների աստվածուհի Ամենթեթի պատկերները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Շոտլանդացի կոնսերվատորներն արել են այդ բացահայտումը Ta-Kr-Hb-ի պահպանման շուրջ աշխատանքի ժամանակ, գրում է News.am-ը։
Շուրջ 3000-ամյա մումիան գտնվում էր շատ փխրուն վիճակում այն բանից հետո, երբ ողջ պատմության ընթացքում նրան հետապնդել էին դամբարանների կողոպտիչները։ Ուստի աշխատանքներ էին տարվել նրա վիճակը չվատթարացնելու ուղղությամբ։ Երբ մումիան բարձրացվել էր, կոնսերվատորները հայտնաբերել էին եգիպտացի աստվածուհու նկարված պատկերները դագաղի ներքին եւ արտաքին հիմքերի վրա։
Երկու պատկերներն էլ եգիպտական աստվածուհի Ամենթեթին կամ Իմենթեթին են պատկանում, որը հայտնի էր որպես «Արեւմուտքի Լեդի»։
«Ես շատ էի զարմացել՝ տեսնելով այդ պատկերները։ Մենք երբեք պատճառ չենք ունեցել այն այդքան վեր բարձրացնելու համար, որպեսզի տեսնենք դագաղի հատակը, ավելի վաղ մենք երբեք չենք բարձրացրել մումիային ու չէինք ակնկալում ինչ-որ բան տեսնել այնտեղ»,-ասել է թանգարանի աշխատակից, դոկտոր Մարկ Հոլը։
Լավագույնս պահպանվել են դագաղի ներքին մասում արված պատկերները, որտեղ եւ գտնվել է մումիան։ Դրանց վրա պատկերված է Ամենթեթը կողքից, ընդ որում՝ նա ճիշտ տեսք ունի եւ կրում է իրեն հատուկ կարմիր զգեստը։ Նրա ձեռքը փոքր-ինչ ձգված է եւ նա կանգնած է պլատֆորմի վրա՝ ցույց տալով, որ դրա վրա պատկերված է սուրբ արձան։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search