Artsakhpress

Հասարակական

Իտալացի քահանան կիրակնօրյա պատարագ է մատուցել՝ եկեղեցում տեղադրելով կարանտինի մեջ գտնվող հավատացյալների լուսանկարները. CNN

Իտալիայի Լոմբարդիա մարզում, որն ամենից շատ է տուժել կորոնավիրուսից, քահանան կիրակնօրյա պատարագն անցկացրել է դատարկ եկեղեցում, սակայն հավատացյալների ներկայությունն ապահովելու համար նստարաններին տեղադրել է ծխականների լուսանկարները:

Իտալացի քահանան կիրակնօրյա պատարագ է մատուցել՝ եկեղեցում տեղադրելով կարանտինի մեջ գտնվող հավատացյալների լուսանկարները. CNN

Իտալացի քահանան կիրակնօրյա պատարագ է մատուցել՝ եկեղեցում տեղադրելով կարանտինի մեջ գտնվող հավատացյալների լուսանկարները. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է CNN-ը, քահանա Ջուզեպպե Կորբարին հայտնել է, որ լուսանկարների գաղափարն իր մոտ ի հայտ է եկել, քանի որ իրենց դատարկ եկեղեցում՝ առանց հավատավորների ներկայության, պատարագներ են իրականացրել փետրվարի 24-ից ի վեր: Նրա խոսքով՝ դատարկ սրահում պատարագ մատուցելը դժվար էր սկզբում:
«Ես ինձ մեկուսացած էի զգում, դա ինձ իրական չէր թվում»,- ասել է Կորբարին: Այդպիսով, նա խնդրել է ծխականներին իրեն ուղարկել իրենց լուսանկարները, սակայն հույս չուներ, որ նման արձագանք կստանա: Ստանալով լուսանկարները՝ քահանան տպագրել է դրանք և իրականացրել իր մտահաղացումը:
Հիշեցնենք, որ Իրտալիայում նախորդ օրվա տվյալների համաձայն Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ավելի քան 15 000 մարդ է մահացել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search