ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի N18 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ Լուսինե Ջաhանգիրյանը ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ուսուցիչների ցուցակում:
Ռուսաստանաբնակ հայ ուսուցիչը՝ աշխարհի լավագույնների շարքում․ Rusarminfo
Իր աշխատանքում հայ ուսուցչուհին օգտագործում է նորարարական մեթոդներ. աշակերտներին թույլատրվում է օգտագործել բջջային հեռախոսներ, օգտվել տարբեր ծրագրերից,դասի ընթացում զգալ ազատ և բարձրաձայն խոսել: Նաև՝ Skype- ով շփվել արտասահմանցի հասակակիցների հետ։
Լուսինե Ջահանգիրյանն ունի իր սեփական նախագծը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների մանկավարժներին։ Չորս տարի առաջ Լուսինեն դարձավ ուսուցիչ-նորարար միջազգային մրցանակի հաղթողներից մեկը:
Ուսուցիչների համաշխարհային մրցանակը (Global Teacher Prize) ամեն տարի շնորհվում այն ուսուցիչին, ով իր մասնագիտությունում ակնառու հաջողություններ է արձանագրել: Մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հոկտեմբերին: