Artsakhpress

Միջազգային

Եգիպտոսում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նոր մայրաքաղաք տեղափոխվելը

«Նախագահը հանձնարարել է հետաձգել ազգային նախագծերին վերաբերող գործողությունները, որոնք նախատեսվում էր իրականացնել 2020-ին մինչև հաջորդ 2021 թվականը ներառյալ՝  նոր վարչական մայրաքաղաք տեղափոխվելը, ինչպես նաև  Եգիպտոսի Մեծ թանգարանի բացումը», – ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Եգիպտոսում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նոր մայրաքաղաք տեղափոխվելը

Եգիպտոսում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նոր մայրաքաղաք տեղափոխվելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ria.ru-ն:
Ըստ հաղորդագրության՝ միջոցառումների տեղափոխումը կապված է «վիրուսի տարածման դեմ պայքարի գործընթացի հանգամանքների և հետևանքների հետ»:
Եգիպտոսում ներկայում արձանագրվում է կորոնավիրուսի 985 դեպք:
Նոր վարչական մայրաքաղաքը Եգիպտոսի կողմից իրականացվող խոշորագույն նախագծերից մեկն է: Այն նախագծված է՝ բեռնաթափելու համար Մեծ Կահիրեն, որտեղ արդեն ապրում է ավելի քան 20 միլիոն մարդ:
Եգիպտոսի մի շարք նախարարությունների և գերատեսչությունների՝ Կահիրեից 45 կմ դեպի արևելք նոր մայրաքաղաք տեղափոխվելու մեկնարկը նախատեսված էր ամռան սկզբին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search