Artsakhpress

Հարցազրույց

Արցախի ժողովուրդը վստահ է, որ իր ձայնն ու քվեն տեղ է հասել

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին 24News-ը զրուցել է դիտորդական առաքելությամբ այնտեղ գտնվող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

Արցախի ժողովուրդը վստահ է, որ իր ձայնն ու քվեն տեղ է հասել

Արցախի ժողովուրդը վստահ է, որ իր ձայնն ու քվեն տեղ է հասել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի, 24news-ին տված,  հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- Արցախում տեղի ունեցած ընտրություններն ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում: Իրավապաշտպաններն ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, որ ներկա են եղել ընտրություններին, ասում են, թե որոշակի խախտումներ են եղել, դրանք կարո՞ղ ենք հիմք լինել ընտրության արդյունքները վերանայելու համար:
- Արցախում ընտրությունները տեղի ունեցան ընդհանուր խաղաղ մթնոլորտում։ Մասնակցությունը եղել է բարձր, մոտավորապես 72 տոկոս, ինչը նշանակում է, որ Արցախում նախագահի ընտրությունը և օրենսդիր մարմնի ձևավորումը արցախցիները կարևորել են, իսկ իրենց ընտրական կամքը՝ կարևորել։ Այո, եղել են խախտումներ, որոնք կրել են ընթացակարգային բնույթ, ինչը հիմնականում պայմանավորված էր հանձնաժողովների ոչ կոմպետենտ աշխատանքով և իրավական բացերով։ Բայց դրանք այնպիսի խախտումներ էին, որոնք հնարավոր էր տեղում շտկել և դրանք չէին կարող վտանգավոր ազդեցություն ունենալ ընտրությունների վրա և դառնալ արդյունքների վերանայման հիմք։ Օրինակ, եղել են ընտրատեղամասի կահավորման բացթողումներ, մեկից ավել վստահված անձանց ներկայություն, պատգամավորության թեկնածուների ներկայություն ընտրատեղամասերում, բայց սա ոչ բոլոր տեղերում է ունեցել դիտավորություն։ Շատ հանձնաժողովի նախագահներ պարզապես լավ չէին տիրապետում կարգին։
- Դուք Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն էիք իրականացնում: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների թափանցիկությունը:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրատեղասերում եղել են մեծ թվով տարբեր կուսակցությունների և նախագահական թեկնածուների վստահված անձինք, Հայաստանից և Արցախից հավաքագրված դիտորդներ, ինչպես նաև շրջող լրագրողներ, սա հիմք է տալիս ասելու, որ վերահսկողությունը մեծ է եղել հետևաբար նաև գործընթացի թափանցիկությունը։ Նաև պետք է նշեմ, որ այս անգամ քաղաքների ընտրատեղամասերը ապահովել էին տեսանկարահանման սարքերով և կար ուղիղ հեռարձակում, ինչը նշանակում էր, որ յուրաքանչյուր ոք կարող էր մոնիթորինգ անել ընտրական գործընթացը։
Մի քանի ընտրատեղամասերի մոտ եղել են կուտակումներ, բայց դա տարբեր հանգամանքներով է պայմանավորված եղել։ Օրինակ, Թալիշում արևային տաք եղանակ էր, մարդիկ դուրս էին գալիս ընտրատեղամասից և այսպես ասած «մի բերան զրից անում»  համագյուղացիների հետ։ Մեկ այլ ընտրատեղամասում մենք խնդրեցինք ոստիկանին, որպեսզի բոլոր ընտրողներին ընտրատեղամասից ներս չթողնի, որպեսզի համաճարակի հետ պայմանավորված փոքր տարածքում կուտակումներ չլինեն։ Մենք ոստիկանների հետ աշխատանք էինք տանում կուտակումները բացառելու համար։
- Արայիկ Հարությունյանն ասում է, թե «մեր՝ թեկնածուների մեջ մի փորձեք սեպ խրել»: Արցախում իսկապե՞ս  շատ ավելի քաղաքական է պայքարը, քան, օրինակ, մեզ մոտ, թե դրանք ուղղակի խոսքեր են:
-Թե՛ նախագահական ընտրություններում, թե՛ պառլամենտական ընտրություններում մասնակցել են մեծ թվով թեկնածուներ և քաղաքական ուժեր։ Սա արդեն իսկ իրենից ենթադրում է մեծ մրցակցություն, հետևաբար նաև՝ լարվածությունը։ Եղել է և պետք է լինի առողջ քաղաքական պայքար, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով Արցախի կարգավիճակի հետ կապված նրբությունները, քաղաքական պայքարը Արցախի հնրապետությունը պառակտումների օջախ չպիտի դարձնի։ Ես չգիտեմ Արայիկ Հարությունյանը ում նկատի ունի՝ ասելով, թե մեր միջև սեպ են խրում։ Բայց մի բան ակնհայտ է՝ եթե նախագահական թեկնածուների միջև լինի փոխադարձ հարգանք և քաղաքակիրթ մրցակցություն, ոչ մեկը չի կարող նրանց միջև սեպ խրել։ Կարծում եմ, որ հանդուրժողականության մթնոլորտը պետք է ապահովեն նախ և առաջ թեկնածուները, հատկապես՝ առաջատար թեկնածուները։
- Միջազգային որևէ կառուց հայտնի պատճառներով չի մասնակցել Արցախի ընտրություններին, սա կարո՞ղ է հետագայում պատճառ լինել, որ այդ կառույցները որոշակի անվստահություն հայտնեն ընտրությունների ընթացքի ու արդյունքի մասին: Կամ ասեն՝ պանդեմիայի ժամանակ չպետք է ընտրություն լիներ:
- Ափսոս, որ համաճարակային իրավիճակը թույլ չտվեց, որ մենք ունենայինք միջազգային դիտորդներ այլ երկրներից, որը կարծում եմ հավելյալ վստահության երաշխիք կլիներ Արցախում ընտրությունների լեգիտիմության համար։ Բայց միևնույն ժամանակ, եղել են դիտորդական տեղական և հայաստանյան առաքելություններ, որոնք մասնագիտացածեն այդ հարցում։ Եվ չմոռանանք նաև, որ տեղեկատվության աղբյուրները բաց են և բազմազան։ Նաև շատ կարևոր հանգամանք է այն, որ Արցախի ժողովուրդը վստահ է, որ իր ձայնը և քվեն տեղ են հասել։
- «Վրաստանը աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում ԼՂ-ում տեղի ունեցած այսպես կոչված ընտրությունները»,- սա Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունն է: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, և արդյո՞ք մեր ԱԳՆ համարժեք քայլեր, պատասխան տվել կամ ձեռնարկել է:
- Վրաստանն ունի տարածքային վեճ ՌԴ-ի հետ, և վերջինս միշտ հանդես է եկել տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության քաղաքական դիրքերից։ Ըստ այդմ՝ այդ հայտարարությունը որևէ արտասովոր կամ նոր ասելիք չի կրում։ Մենք մեր գործընկերներին բազմիցս ասել ենք, որ տարածաշրջանի բոլոր կոնֆլիկտները պետք չէ դնել նույն զամբյուղի մեջ։ Այդ կոնֆլիկտներն ունեն տարբեր պատմաիրավական ծագում և բնույթ։ Եվ միատեսակ մոտեցումը հանգեցնում է կոնֆլիկտների էության աղճատման և միջազգային հարթակներում ոչ փոխըմբռնողական մոտեցման։ Սա Ադրբեջանի ակտիվ լոբբինգի հետևանքն է։
Վրույր Սևակ

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search