Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը` Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: