ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելովԱրաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են ուղևորվել Երևան։
Ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային հաղորդակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, խնդրում ենք իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալներն (բջջային հեռախոսահամար) ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ armemiratesembassy@mfa.am
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ, և ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի միայն օպերատիվ իրավիճակով պայմանավորված դեպքերում»: